Իսկ ես ամաչում էի, որ աղջիկ եմ լույս աշխարհ բերել․․․Պատմություն բոլոր նրանց համար, ովքեր տարբերություն են դնում երեխա-ների մեջ

Իսկ ես ամաչում էի, որ աղջիկ եմ լույս աշխարհ բերել․․․Պատմություն բոլոր նրանց համար, ովքեր տարբերություն են դնում երեխա-
ների մեջ։Ախ, որքան ինքնամոռաց էր իմ ու ամուսնուս միջև սերը: Առանց միմյանց նույնիսկ մեկ օր չէինք կարողանում ապրել: Մեր
կյանքը հարթ էր ընթանում, ունեինք բնակարան, լավ եկամուտ:

Եվ երբ ես հղիացա, նա ինձանից շատ էր ուրախանում: Մենք տղա էինք ուզում, բայց ծնվեց աղջիկ:Հիմա դա շատ անմիտ և դաժան
է թվում, բայց ես երկար ժամանակ չէի ընտելանում երեխային,որովհետև նա աղջիկ էր: Ես ուզում էի ամուսնուս տղա պարգևել: Ինձ
լիարժեք չէի զգում: Դա դարձավ իմ կոմպլեքսը: Ես ամաչում էի ասել, որ երեխաս աղջիկ է:

Ամուսինս տեսնում էր իմ՝ երեխայի հանդեպ վերաբերմունքը: Սկզբում նա ինձ համոզում էր: Չնայած սարսափելի է, երբ մորը կոչ են
անում սիրել սեփական երեխային:Իսկ հետո նրա համբերության վերջը եկավ: Մի քանի օր առաջ նա ասաց, որ ուրիշ կնոջ մոտ է հե-
ռանում: Դա ինձ համար սարսափելի հարված էր: Ես ամեն ինչի պատրաստ էի, բայց ոչ դրան:

Հիմա, երբ նա փաստացի մեզ հետ չի ապրում, ես հասկացա, թե նա ինձ համար որքան թանկ է, ինչպես և մեր երեխան, մեր աղջիկը:
Նա ամուսնուս կրկնօրինակն է, իմ ու նրա մասնիկը: Ամուսինս կտրականապես հրաժարվեց վերադառնալ: Ակնհայտ էր, որ իմ՝ երե-
խային չսիրելը ջնջել էր մեր մեջ եղած ամեն լավ բան:Իսկ հիմա իմ աղջ կանից ավելի թանկ և սիրելի էակ չկա ողջ աշխարհում:

Նա արդեն ինն ամսական է: Նա գեղեցիկ, կենսուրախ երեխա է: Շնորհակալ եմ սկեսուրիս. օգնում է, մխիթարում: Բայց ես սպասում
եմ ամուսնուս, սպասում եմ, որ մի օր կների և կվերադառնա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS