Առաջարկում ենք կրճատ ցանկ՝ կյանքի գրեթե բոլոր դեպքերի համար.

- Գլիցերինը փափկեցնում է ձեռքերի մաշկը. եթե մի մաս գլիցերինը խառնեք մի մաս 6 տոկոսանոց քացախի հետ, ապա կստանաք հիանալի դիմակ՝ ոտքերի կոշտացած մաշկի համար:
- Անանուխի յուղն օգնում է ազատվել անքնությունից, եթե այն քսեք ականջներից դեպի ճակատը հատվածում:
- Կապույտ կավից կարելի է մարմնի և դեմքի համար դիմակներ պատրաստել:
- Խնձորի քացախը նվազեցնում է ցելյուլիտը:
- Բորի սպիրտն արդյունավետ պայքարում է բշտիկների դեմ:
- Նշի յուղը կարելի է օգտագործել մաշկի զոլերից ազատվելու համար:
- Ծիրանի յուղը լավագույն միջոցն է եղունգների սնուցման համար:
- Շամպունի մեջ մի քանի կաթիլ լավանդայի յուղ ավելացնելով՝ կկարողանաք լավացնել մազերի որակը, բացի այդ դրանք ավելի երկար ժամանակ թարմ և մաքուր կմնան:
