Լավ նորություն Արցախում զինվոր ունեցող հայրենակիցների համար. Ժողովուրդ ջան տարածեք թող բոլորը տեղեկացվեն․

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Արցախում ծառայող զինվոր ունեցողներին՝ իրենց որդիներին տեսնելու հնարավորության մասին։ Նա մասնավորապես գրել է․

Ժողովուրդ ջան, եթե Ստեփանակերտում ու հարակից տարածքներում ծառայող զինծառայող ունեք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն զինվորներ, ապա ցանկանում եմ տեղեկացնել, որ ընկերներս կազմակերպել են ավտոերթ դեպի Ստեփանակերտ ու հարակից տարածքի զորամասեր ու անվճար կարող են տեղափոխել ձեզ կամ ձեր ծանոթներին։

Ավտոերթը նվիրված է մայիսի 9-ի հաղթանակներին։ Եթե մայիսի 10-ը լինի աշխատանքային, ապա գնում են մայիսի 10-ի գիշերը- մայիսի 11-ին, գիշերակացով, եթե մայիսի 10-ը լինի ոչ աշխատանքային, ապա՝ մայիսի 9-ին:

Տեղափոխումը՝ Երևան-Ստեփանակերտ-զորամասեր, հաջորդ օրը՝ Ստեփանակերտ-Երևան, կատարվում է Վարորդի ընկեր ՀԿ-ի կողմից։

Եթե ցանկանում եք միանալ, խնդրում եմ Աղբյուր  բառի վրա սեղմեք և այնտեղ գրեք  Ձեր մեկնաբանությունը, քանի որ շատ դեպքերում նամակները չեն հասնում։

Կիսվեք նյութով ընկերների հետ

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS