ԼՂ-ում հակամարտութ յան կողմերը փոխանա կել են 200 զոհված ների մարմիններ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը РИА Новости-ին հայտնել է, որ իր վերջին տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ:

Մաուրերի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունները տեղահանված բնակչությանն օգնելն է, զոհվածների մարմինների դուրս բերումը, ինչպես նաև գերիներին այցելելը՝ հնարավոր բանակցություններին նախապատրաստվելու և փոխանակումներ իրականացնելու նպատակով:

«Ինչ վերաբերում է զոհվածների մարմինների դուրս բերմանը, ապա ես ուրախ եմ հայտնել, որ ռուս խաղաղա-պահների և ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերը սկսել են փոխանակել դրանք։ Իմ վերջին տեղեկություններով՝ կողմերն արդեն փոխանակել են 200 մարմին։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել»,-ասել է ԿԽՄԿ նախագահը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS