Ահա թե ինչպես արտահայտվեց Սերգեյ Դանիելյանը՝ Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

«Ինքը շատ լավ պրոդյուսեր է, շատ լավ իր գործը գիտի, իր մասնակցությամբ ոչ մի բիզնես ծրագիր չի խափանվել եւ քանի տարի կոպիտ ասած, փող է բերում: Ես նկատի ունեմ եւ իր հեռուստատեսային, եւ կինոնախագծերը»,- ասաց Սերգեյ Դանիելյանը:

Ինչ վերաբերվում է քաղաքապետ լինելուն, դերասանը հետեւյալը նշեց. «Համարում եմ, որ դա պաշտոն է, մասնագիտություն չէ, լավ խումբ հավաքելու դեպքում շատ նորմալ կարող է աշխատել»:
Մեր ճշտող հարցին` այսինքն` նկատի ունի, որ եթե Կարգին Հայկոն ընտրվի քաղաքապետ, Երեւանը կշահի՞, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Շվարցենեգերի չափ չկա՞… Դերասաններ են էլի, ուղղակի էնտեղ մասշտաբներն են մեծ: Դա նույնն է, որ ինձ համեմատեմ, օրինակ՝ Ջեք Նիքլսոնի հետ, ընդ որում, ես չեմ կարծում, թե ավելի վատ եմ աշխատել, քան ինքը, դեռ ավելին, ես ավելի ցածր աշխատավարձով եմ նույն գործն արել»:

Դիտարկմանը, որ որոշ շրջանակների կարծիքով ինքն ավելի «դուխով» է եւ իրատես, ու եթե առաջադրվեր, իրեն հաստատ ձայն կտային, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Այստեղ դուխով լինել պետք չէ, պետք է լինի գործից հասկացող մարդ, քաղաքապետը պետք է հասկանա քաղաքի զարգացման ճյուղերը…Մենք հո բանտապետ չե՞նք ընտրում, որ դուխով լինի, մեզ պետք է մարդ, որին հարգում են, որը կկարողանա լավ թիմ հավաքել` ճարտարապետների, տարբեր մասնագետների եւ կարողանա ղեկավարել նրանց, իսկ Հայկոն տարիներ շարունակ զբաղվել է այդ գործով եւ շատ ծանր նախագծեր է արել»:

banber.tv

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS