Ամաչում եմ որ այս թիմում եմ եղել. Սիփան Փաշինյան

Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:

Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչ է լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:

Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:

Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն:

Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար:

Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»:

Լուրեր Հայաստանից — NEWS.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS