Արայիկ Հարությունյանը հորդորում է հնարավորինս տարածել այս տեղեկությունը

Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում: Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«✅ Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն…

‼️Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

✅Մնացե՛ք տանը

✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

✅Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է

✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

✅Առանձնացրե՛ք տնային պարագաները

✅Հյուրեր մի՛ ընդունեք

✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

✅Հերմետիկ փակեք աղբամանը

✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

‼️Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»,- գրել է նա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS