Գեներшլները բունկերներից դուրս մղվեցին, և шյդ բունկերներում հшյտնվեցին մшրդիկ, ովքեր шյնտեղ չպիտի լինեին

«ՀՀ դատախազությունը պետք է քրեական հետապնդումներ սկսեր, որ պարզաբանվեր, թե ինչպես եղավ, որ այս պատերազմում մենք անպատրաստ եղանք, զենքերը, որ ունեինք, չկրակեցին, գեներալները, որ պիտի մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այնտեղ չպիտի լինեին»,- ասաց դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

«Ո՞վ պետք է այդ ամենի պատախանը տա, ո՞վ պետք այդ գործերը հարուցի, իհարակե, ՀՀ դատախազությունը: Փոխարենը այն շարունակում է սպասարկել տապալված վարչախմբի շահերը, վարչապետին, որը կերտեց այս պարտությունը»,- ասաց Հակոբյանը՝ պահանջելով Գլխավոր դատախազությունից դադարեցնել հետապնդումները ընդդիմադիրների նկատմամբ:

Արա Հակոբյանի խոսքով՝ «Ազգային օրակարգը» բանավոր կոչից բացի պատրաստվում է, որպես 17 կուսակցությունների մաս կազմող ընդդիմադիր ուժ, գրավոր դիմել դատախազությանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS