Ինչպես է Դավիթ Քալաշյանը փրկել երեխայի կյանքը. Մայրը հարբած էր, երեխան սարսափելի գունատ, շուրթերը կապտած

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Քալաշյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Արդեն տուն էի վերադառնում, երբ տեսա մի կին՝ երեխայի ձեռքից բռնած, փորձում է տաքսի կանգնեցնել, բայց ջանքերն ապարդյուն էին,կանգ առա և քանի որ այդ ժամին դժվար կլիներ մեքենա գտնելը, առաջարկեցի օգնությունս …

Կինը հարբած էր, բացեց հետևի դուռը, երեխայի ձեռքից քաշելով ` նրան ներս հրեց, փակեց դուռը և եկավ նստեց առջևում: Հարցրեցի` ուր են գնում .

մի կերպ մտաբերեց տան հասցեն և շրջվելով սաստեց տնքացող և նվնվացող երեխային, ապա ասաց որ լռի:

Ի պատասխան իմ նկատողությանը, որ երեխայի հետ այդպես չի կարելի խոսել, կինն ասաց , որ պարզապես երեխան հերթական կամակորություն է անում, կանցնի:

Երեխան սկսեց ավելի ուժգին արտասվել: Նայելով երեխային նկատեցի` սարսափելի գունատությունը և մուգ կապույտ շուրթերը։

Որոշեցի միանգամից քշել հիվանդանոց:
Բժիշկները զննեցին երեխային և շտապ տարան վիրահատության. պայթել էր տղայի կույրաղիքը:

Ինձ ասացին, որ մի քանի րոպե ուշացնելու դեպքում այլևս հնարավոր չէր լինի փրկել նրան…»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS