ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակումը.

Այս բացառիկ պապիկը Վոլոդյա Հովհաննիսյանն է, (ազգանվան համընկնումը զուտ պատահականություն է), իր ողջ կյանքում այս բացառիկ մարդուն ասել են Թռչուն։ Ինքն էլ, որ ներկայանում է սիրով իր անունը նշում է, որպես Թռչուն։ Եվ այսպես Թռչուն պապիկը 86 տարեկան է, 80 տարեկանում բարձրացել է բիբլիական Արարատի գագաթը։ Այս պահին էլ առույգ է ու կենսախինդ։ Թռչուն անունն էլ մնացել է իր ողջ կյանքում փոստատար աշխատելուց, օրական 30 կմ քայլել է։ Պապիկը կարոտում է իտար ափերում ապրող թոռներին։ Իր խոսքերն ու կանխատեսումները պայծառատեսություն էին, քանի որ անցավ երկու-երեք շաբաթ և ամեն ինչ իրականացավ, իսկ իր մեղրը ուղղակի անմահական էր։