Կարդում եմ հայտարարությունս ու խնդրում` չաղավաղել. Արա Այվազյան

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը լրագրողների ներկայությամբ հայտարարություն տարածեց՝ նախևառաջ նշելով. «Այս հայտարարությունը ես եմ գրել և կարդում եմ ու խնդրում, որ չաղավաղվի և ամբողջությամբ ներկայացվի: Այվազյանն իր հայտարարության մեջ շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: «Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև»,- ասաց արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: «Ինչպես մեր զինվորները, քույրերը և եղբայրներն Արցախում, այնպես էլ հայ դիվանագիտությունը եղել և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում»,- նշեց նախարարը:

Այվազյանը համարում է, որ դիվանագիտությունը սիրում է լռություն: «Դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ աշխատանքների արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն»,- ընթերցեց նա իր հայտարարության մեջ:

Նախարարը հավաստիացրեց, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկրին դուրս է բերել ամենածանր վիճակներից, ուստի պետք է հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS