Կինը փորձել է երեխային վաճառել տուն գնելու նպատակով

Ուկրաինայում կինը փորձել է վաճառել իր որդուն՝ բնակարան գնելու համար։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն՝ Ուկրաինայի Խերսոնի մարզում ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է ավելի քան 210 հազար գրիվնայով վաճառել իր 3-ամսական որդուն՝ բնակարան գնելու համար:

Իրավապահները պարզել են, որ 26-ամյա կինը իր ծանոթներին օգնությամբ գնորդ է գտել Խերսոն քաղաքում: Ոստիկանության տվյալների համաձայն՝ կինը փոխանցել է երեխային փաստաթղթերի և իրերի հետ միասին: Նա նաև փաստաթուղթ է ստորագրել՝ հրաժարվելով իր որդուց ու նշելով, որ ապագայում իրավունքներ չի ունենա նրա նկատմամբ:

Կնոջը ձերբակալել են երեխայի դիմաց 210 հազար գրիվնա ( 500 հազար ռուբլիից ավելի) ստանալու պահին: երեխա վաճառել Նշվում է, որ ավելի վաղ կինը դատված է եղել: Իր խոսքով՝ ինքը մտադիր էր բնակարան գնել որդու դիմաց ստացած գումարով:

Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն («Մարդկանց առևտուր կամ այլ անօրինական համաձայնություն մարդու նկատմամբ»)՝ կնոջը սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS