Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս. Սամվել Սարգսյան

«Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարու­թյունից: Վարչապետը կարծես թե ու­զում է լավ բաներ անել: Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր:

Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը: Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել.

«Բայց ինձ դուր է գա­լիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկ­վում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»: Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնա­լից ուղով է գնում:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականաց­վում, դերասանը պատասխանեց.

«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի: Ես ոչ մի վրեժ կամ վենդե­տա չեմ տեսնում:

Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվահամարում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS