Պուտինն ընդունեց իր պարտությունը․ Կոզրը Փաշինյանի ձեռքում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանում երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ իրավապահների գործողություններին՝ ասելով, թե այդ քայլերը հակասում են թավշյա հեղափոխության առաջնորդների ավելի վաղ արած հայտարարություններին, թե չի լինելու քաղաքական մրցակիցների հետապնդում:

Երևանում իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր իշխանության այն հայտարարություններին, որ չի լինելու նախորդների քաղաքական հետապնդում, հայտարարել է Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի պետականության կայունությամբ՝ որպես դաշնակից, և նաև ԱՊՀ այն կառույցների աշխատանքով, որի անդամ է Հայաստանը:

Լավրովը ասել է նաև, թե այս մտահոգությունները մի քանի անգամ փոխանցել են Հայաստանի նոր իշխանությանը:

Գաղտնիք չէ, որ Լավրովի շուրթերով խոսում է Պուտինը, քանի որ նման մասշտաբի ու կարևորության հայտարարություն նա չեր կարող անել՝ առանց ՌԴ նախագահի հետ համաձայնեցնելու։

Լավրովի հայտարարությունը ուղիղ միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին, վարած քաղաքականությանը։

Վլադիմիր Պուտինը հասկանում է, որ Փաշինյանի վրա ազդեցություն ունենալն այդքան էլ հեշտ չէ։

Նա հասկանում է նաև, որ Փաշինյանի ժողովրդականությունն այսօր իր պիկին է գտնվում։

Լավրովի հնչեցրած գնահատականնեն, իհարկե, միտված չէին զուտ Քոչարյանի և Խաչատուրովի կալանավորմամբ։

Այս հայտարարությամբ, Լավրովը փաստում է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին և իրենց ազդեցությունն ունենալ ՀՀ անկախ պետության վրա։

Պուտինը քաջ գիտակցում է նաև, որ նման գնահատակններով վերջինս լարում է հայ-ռուսական հարաբերությունները։

Թե՛ Քոչարյանը, և թե՛ հատկապես Խաչատուրովը, ով հանդիսանում է ՀԱՊԿ-ի ( Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ) ղեկավարը այնպիսի ֆիգուրներ են, որ վերջիններիս կալանավորման որոշումն, ըստ ռուսների, պետք է անպայմանորեն համաձայնեցված լիներ իրենց հետ։

Սակայն Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, գործեց անկախ, առանց “դաբրոների” ինչը, թերևս, դժգոհությունների առիթ դարձավ ՌԴ իշխանության համար։

Փաշինյանն այս քայլով հաստատեց Հայաստանի սուվերենությունն ու խաղի իր կանոնները թելադրեց` հասկացնելով, որ Հայաստանի հետ այլևս անկարելի է խաղալ հին կանոններով։

Աղբյուր՝ Newstime.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS