Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Հայաստանի հակաօդային պաշտպանության  ուժերի պետի տեղակալ Արթուր Սողոմոնյանը «Զինուժ» հաղորդման ժամանակ հայտնել է, որ առաջիկայում հայկական զինտեխնիկան կհամալրվի  ռուսական նոր զենիթա-հրթիռային Тор-М2 համալիրով:

Արթուր Սողոմոնյանի փոխանցմամբ, հայկական զինուժի կողմից ձեռք բերվող հակահրթիռային պաշտպանության նոր համալիրը գերժամանակակից է համարվում, կարող է կրակ բացել օդային թիրախների ուղղությամբ՝ նույնիսկ անձնակազմի բացակայության պայմաններում:

Тор համալիրների գործարկումը հայկական զինված ուժերում լինելու է տրամադրվող 100 միլիոն դոլար վարկի շրջանակներում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS