Ցնցող փաստեր. ՀՀ քաղաքացիների ունեցվածքը մի քանի ընտանիքների ձեռքում է.

Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Շվեյցարական բանկը տվյալներ է հրապարակել:

Հայաստանցիներն ունեն 42 միլիարդ դոլար: Credit Suisse շվեյցարական բանկը զեկույց է հրապարակել համաշխարհային հարստության մասին:

Շվեյցարացիները Հայաստանը ընդգրկել են այն պետությունների խմբում, որոնք ունեն միջինից ցածր եկամուտ:

Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը 42 միլիարդ դոլար է:

Եթե համարենք, որ ՀՀ-ում բնակվում է 3 մլն հայ, ապա կստացվի, որ 42մլդ/3մլն=14.000$, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում մոտ 14.000 դոլար:

Բայց դժվար թե կարողանաք գետնին չոչ անող ձեր երեխայի կամ շենքի տակի բեսեդկայում նստած ձեր թոշակառու պապիկի գրպանում գտնեք 14.000$:

Ասածս ինչ է, շվեյցարական բանկի գնահատած ՀՀ բնակիչների ունեցվածքը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքերում:

Իշխանությունը հետևություններ պետք է անի էս սասափելի թվերից ու փորձի րոպե առաջ հետ վերադարձնի թալանը…
Ի գործ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS