Քաղաքապետարանների ու հարկայինի աշխատակիցներին միլիոններով պարգևատրելու փոխարեն էս տղերքի աշխատավարձը բարձրացրեք

Երեկվա հրդեհի մարման աշխատանքներից մի կադր ա: Վիդեոն էլ կար սրա, թե ոնց են հրշեջները մեկը մյուսի վրա ջուր լցնում, ինչ որ պահի անգամ մեկի ինքնազգացողությունն ա վատանում։

Ինչի եմ ասում էս ամենը․ էս մարդկանց աշխատավարձը 80-100 հազար դրամի սահմաններում ա, ու իրանց արած աշխատանքը թերևս ամենածանրն ա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես․ ավտովթարների տեսարաններ, հրդեհից հետո բացվող տեսարաններ, ինքնասպաններին, խեղդվածներին հանելու տեսարաններ և այլն, և այլն:

Հետո հիշում եմ ոնց են քաղաքապետարանների, մարզպետարանների, հարկայինի՝ հարմար աթոռներին նստած ղեկավարները միլիոններով պարգևատրում իրենց պես հարամարավետության մեջ նստած աշխատակիցներին ու նեռվերս խախտվում ա:

Գուցե էս տղերքն էլ են մի 3 ամիսը մեկ 50 հազար պարգևատրում ստանում, գուցե իրանք չունեն բարձրագուն կրթություն, բայց իրանց արած գործը ամենակարևորներից ա, ամենապատասխանատուներից: Ու իրանց տենց կոպեկներ տալ աշխատավարձ, էտ շանտղություն ա: Էս մարդկանց տանջանքն ամեն օր ենք տեսնում՝ ի տարբերություն քաղաքապետարանների ու մարզպետարանների:

Բարձրացրեք էս տղերքի աշխատավարձը, գոնե մի խելքին մոտ որոշում կայացրեք ձեր էսքան կերած բողկերի մեջ․․․

Դիտեք 00:50-ից:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.ph

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS