Լուրջ ազդանշաններ, որոնք զգուշացնում են, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է

Դուք միշտ քաղցա՞ք եք: Դուք քաշ եք հավաքել չնայած նրան, որ կրճատե՞լ եք օգտագործվող կալորիաների քանակը: Հաճա՞խ եք ունենում ստամոքսի հետ կապված խնդիրներ: Եթե այս հարցերից որևէ մեկին պատասխանեցիք «այո», ապա հնարավոր է, որ ձեր արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից բարձր է:

Որոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառները

Կան շատ գործոններ, որոնք նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, այդ թվում.

  • վատ սնունդը
  • կանոնավոր ֆիզիկական վարժությունների բացակայությունը
  • սթրեսը
  • առողջական որոշակի վիճակը
  • որոշակի դեղամիջոցների օգտագործումը

Ահա արյան մեջ շաքարի բարձր մակարդակի ախտանիշները.

  • չափից ավել ծարավի զգացում
  • չորություն բերանում
  • մշտական քաղցի զգացում
  • մաշկի չորություն և քոր
  • մշտական հոգնածություն
  • կենտրոնանալու հետ կապված խնդիրներ
  • որովայնի շրջանում ճարպի կուտակում
  • քաշի ավելացում
  • տեսողության վատացում
  • դանդաղ լավացող վերքեր
  • նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
  • ստամոքսի հետ կապված խնդիրներ

Եթե ձեզ մոտ նկատեք այս ախտանիշները, ապա դիմեք բժիշկի՝ անալիզներ հանձնելու և առողջական խնդիրները լուծելու համար:

Ե՞րբ եք վերջին անգամ արյուն հանձնել՝ արյան մեջ շաքարի մակարդակը  ստուգելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS