Խшնդш վшռ տրшմшդրпւթ յпւնների шնխпւսшփելի шն կումից հետո Բшք վի բռնшպետն ստիպվшծ է լինելпւ шռերեսվել իրшկшնпւթյшն հետ. Վшրդшն Ոսկшնյшն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած Բաքվի բռնապետը համընդհանուր խանդավառության ֆոնին իր իշխանությունն ամրապնդելու համար ներքաղաքական դաշտում բավական հա-ջող կապիտալիզացնում է ռազմական հաջողությունները, այսուհանդերձ, ակնհայտ է, որ Ադրբեջան հորջորջ-վող արհեստածին կազմավորման սուբյեկտայնությունը, որքան էլ անհավատալի թվա, իրականում նվազել է։

Նույն այդ բռնապետի կողմից Ադրբեջանի իբր ինքնիշխան հռչակվող տարածքում հենց այս պահին փաստացի-որեն կան երեք ոչ ադրբեջանական զինված ուժեր՝ հայկական, ռուսական և թուրքական, որոնց գոյության փաս-տը տարբեր կերպ է մեկնաբանվում ադրբեջանական քարոզչության կողմից, ինչից առկա դրությունը ոչնչով չի փոխվում։

Ուստի առաջիկայում խանդավառ տրամադրությունների անխուսափելի անկումից հետո Բաքվի բռնապետն ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ հատկապես այն դեպքում, երբ ռուս-թուրքական, մեղմ ասած, մրցակցությունը հենց Ադրբեջանի տարածքում սկսի ավելի սրվել»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS