Խոհանոցում ամպայման մի կտոր կավիճ պահեք. Ահա թե ինչու

Իմանալով կավիճի զարմանալի հատկությունները, դուք նույնպես տանը կավիճ կպահեք:

Յուղի թարմ հետքը կանցնի, եթե դրա վրա կավիճ քսեք և թողնեք 10 րոպե: Դրանից հետ կարելի է լվանալ սովորականի պես:

Սպիտակ հագուստի օձիքի վրա նախքան լվանալը կավիճ քսեք, դա թույլ չի տալիս, որ օձիքի հատվածը դեղնի:

Զամշի վրայից յուղի հետքը կանցնի կավիճի օգնությամբ: Կավիճը քսել կոշիկի կեղտոտված հատվածում և թողնել ողջ գիշեր:

Կավիճը հոտերը և խոնավությունը կլանող հատկություն ունի: Դարակում դրված կավիճի կտորի օգնությամբ պատառաքաղները, գդալները, դանակները միշտ կշողան:

Զարդատուփի մեջ փոքրիկ կավճի կտորը թույլ չի տա, որ զարդերի գույնը խամրի:

Եթե ցանկանում եք, որ զգեստապահարանում միշտ թարմ օդ լինի, կավիճ դրեք անկյուններում:

Աշխատանքային գործիքների դարակում դրված կավիճի կտորը կկանխի դրանց ժանգոտումը:

Եթե բնակարանում մրջյուններ են հայտնվել, կավիճը կօգնի ազատվել դրանցից, կավիճով գծեր գծեք խնրահարույց հատվածներում, մրջյունները տանել չեն կարողանում կավիճի գծերը և կլքեն ձեր բնակարանը:

Կավիճի օգնությամբ կարելի է սպիտակեցնել եղունգներ մակերեսը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS