Խցանման մեջ կանգնած նկատեցի, թե ինչպես կողքի մեքենայի վարորդը հարվածեց կնոջն ու երեխային և չկա-րողացա ինձ զսպել․․․Կարծում եմ, իմ փոխարեն բոլորը այդպես կվարվեին
Ես այսօր առավոտյան գնում էի աշխատանքի,սակայն մեծ խցանում էր,ինչպես որ լինում է կենտրոնում՝ հիմնա-կանում առավոտյան ժամերին: Հանկարծ տեսա, որ կողքիս կանգնած մեքենայի վարորդը հարվածեց կնոջն այն-պես, որ խեղճը գլխով հարվածեց ապակուն:Հետո շրջվեց հետև և հարվածեց մոտ 5-6 տարեկան տղայի դեմքին: Խցանման մեջ…այդ ժամին…ամեն ինչ այնքան արագ եղավ:
Չնայած վտանգին՝ ես փոխեցի գիծը և կարողացա տեղավորվել նրանց հետևում: Սկսեցի գնալ նրանց հետևից: Ընթացքո ւմ նաև ոստիկանո ւթյուն զանգեցի և պատ մեցի այն,ինչ տեսել եմ: Ես մոտ 15-16 կիլո մետր քշեցի նրանց հետևից, հետո տեսա, որ վարորդը կանգ առավ բնակելի շենքի մոտ: Ես նույնպես կանգնեցի, բայց քիչ այն կողմ:

Ամուսինները իջան և մտան շենք,իսկ երեխան մնաց մեքենայի մեջ:Ես նորից զանգեցի ոստիկանություն, տվեցի հասցեն և վազեցի նրանց մեքե նայի մոտ: Խեղճ երեխայի քթից արյո ւն էր գալիս, կծկվել և վախից նայում էր մի կետի, նույնիսկ չէր արտասվում: Բացեցի դուռը. տեսնեմ՝ երեխան ամբողջ մարմնով դողում է:
Բարեբախտաբար, ոստիկանները շուտ եկան: Ես ցուցմունք տվեցի,նկարագրեցի անամոթ տղամարդուն: Թողե-ցի իմ հեռախո սահամարը, որ անհրաժեշտո ւթյան դեպքում ինձ կարողանան կանչել: Այլևս չէի կարող սպասել, արդեն ուշացել էի աշխատանքից:Ոստիկանները խոստացան, որ պատկան մարմինները լրջորեն կզբաղվեն այս ընտանիքի հարցով, բանը կարող է հասնել նրան, որ հորը գուցե և զրկեն ծնողական իրավունքից, եթե պարզվի, որ նմանատիպ դեպքեր էլի են եղել:
