Ծեր մայրս վատառողջ է, իսկ ամուսինս չի թողնում նրան խնամել․․․հայտնվել եմ անելանելի իրավիճակում, չգիտեմ ինչ անեմ

Ծեր մայրս վատառողջ է, իսկ ամուսինս չի թողնում նրան խնամել․․․հայտնվել եմ անելանելի իրավիճակում, չգիտեմ ինչ անեմ։Ես մի-
շտ ջանացել եմ լավ կին լինել, հնազանդվել եմ ամուսնուս, քանի որ միշտ կարծել եմ, որ կինը պետք է հնազանդ լինի և երբեք չհակա-
ռակվի ամուսնու կամքին:Բայց այժմ ես ստիպված եմ նրան հակառակվել՝ հանուն իմ մայրիկի:

Ես ամուսնացած եմ շուրջ 20 տարի: Ջանացել եմ լինել լավ կին, լավ մայր, լավ հարս, բայց իմ ամուսնության օրվանից երբեք ոչինչ
չեմ արել իմ ծնողների համար, որովհետև ամուսնուս և նրա ընտանիքին դուր չէր գալիս, որ ես փորձում էի ինչ որ բանով օգտակար
լինել ծնողերիս:Մայրիկս էլ ինձ միշտ խրատում էր, որ կինը պետք է ամեն գնով պահպանի իր ընտանիքի անդորրը:

Վերջերս մայրիկիս մոտ առողջական լուրջ խնդիրներ ծագեցին, նա ծանր վիրահատության ենթարկվեց և խնամքի կարիք ունի: Ա-
մուսնուս դուր չի գալիս, որ ես մի քանի ժամ մնում եմ մայրիկիս մոտ և արգելում է գնալ:Երբ ամեն անգամ մայրիկիս մոտից վերա-
դառ-նում էի տուն, նա մեծ վիճաբանություն էր սարքում, ինձ վիրավորում, որ ես անտեսում եմ ընտանիքս հանուն ինչ-որ հիվանդ
կնոջ:

Նրա խոսքերը խոցում էին սիրտս, բայց խնդրում էի նրան մի փոքր հանդուրժող լինել մինչև մայրս կապաքինվի: Բայց նա իմ առաջ
հարց դրեց. ընտրիր ընտանիքդ թե՞ մայրիկդ: Եվ ես ընտրեցի մայրկիս:Ես չեմ կարող թողնել մայրիկիս անօգնական վիճակում, չեմ
կարող առանց խնամքի թողնել հիվանդ մորս, ով անքուն գիշերներ է անցկացրել ինձ մեծացնելու համար, ով հայրիկիս հետ միասին
օր ու գիշեր աշխատել է, որպեսզի ես լավ ուսում ստանամ, երբեք ինձ միայնակ չի թողել իմ դժվարին պահին:

Ես ընտրեցի մայրիկիս խնամքը և հեռացա նրանից:Միթե՞ ես այդպես կարող էի սխալվել: Երբ նրա մայրիկին էի խնամում, նա ասում
էր, որ ես պարտավոր եմ, բայց երբ իմ մայրիկին պիտի խնամեմ, նա ինձ ընտրության առաջ է կանգնեցնում: Միթե՞ ես այդքան տարի
նրան չեմ ճանաչել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS