Ծննդատանից դուրս գրվեցի, եկա տուն ու սկսեցի արտասվել․․․Երբևէ ինձ այսքան անտեսված չէի զգացել

Ծննդատանից դուրս գրվեցի, եկա տուն ու սկսեցի արտասվել․․․Երբևէ ինձ այսքան անտեսված չէի զգացել

-Աղջիկներ, վաղը բոլորիդ դուրս ենք գրում: Զանգեք ձեր հարազատներին, ուրախացրեք: Ասեք, թող պատրաստվեն: Կեսօրից հետո
բոլորդ կգնաք տուն, — ասաց մեր բժիշկը՝ մեր բալիկների ծնվելու երկրորդ օրը:

Պալատում ես էի պառկած և ևս 3 երիտասարդ կին,բոլորս էլ նույն օրն էինք ծննդաբերել,անգամ հասցրել էինք ընկերանալ, խորհու-
րդներով կիսվել:Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, բոլորը սկսեցին զանգել ամուսիններին, մայրիկներին, որ պատմեն նորությունը:

3 աղջիկներն էլ զանգից հետո ուրախ էին. միմյանց հերթ չտալով՝ պատմում էին, թե ինչպես են տանեցիները մաքրել իրենց սենյակ-
ները, զարդարել, երեխայի իրերը արդուկել, համեղ ուտեստներ պատրաստել, որ մայրիկին ու նորածնին պատշաճ կերպով դիմավո-
րեն:

Ու միայն ես էի վախենում զանգել ամուսնուս,որովհետև լավ էի ճանաչում նրան:Բանն այն է,որ և իմ,և ամուսնուս ծնողները արտեր-
կրում են ապրում, աշխատում, ու ինձ ծննդատնից պիտի տուն տաներ միայն ամուսինս: Ես գիտեի, որ նա առանձնահատուկ ոչ մի
բան չի անի… Ու չէի սխալվում:

Հաջորդ օրը մոտ ժամը 1-ն էր, իրար հրաժեշտ տվեցինք ու սկսեցինք հերթով դուրս գալ պալատից: Ամուսինս եկել էր եղբոր հետ:
Մենք նստեցինք մեքենան, հասանք տուն ու… Տհաճ շոկ ապրեցի: Տունը տակնուվրա էր արված, կարծես նա միայնակ էր մնացել ոչ
թե 3, այլ 333 օր:

Սառնարանը լրիվ դատարկ էր. ամուսինս անգամ խանութ չէր գնացել՝ իմանալով հանդերձ, որ ծննդատնից հետո նորածին երեխայի
հետ չեմ կարողանա ոչինչ անել:Ամուսինս անգամ կոշիկները չհանեց, միջանցքում ասաց,որ պիտի գնա եղբորը օգնի մեքենան նորո-
գել:

-Մի քանի ժամից կգամ: Մի բան կպատրաստես, մի քանի օր նորմալ չեմ սնվել:

Հենց նրանք դուրս եկան տնից, ես նստեցի բազմոցին ու սկսեցի բարձրաձայն արտասվել: Այնպիսի դառնություն էի զգում, միայնու-
թյուն, դատարկություն… Երբեք մտքովս չէր անցնի, որ առաջնեկիս հետ տուն գալու օրը նման վատ հիշողություններ կթողնի…Բա-
րեբախտաբար 1 շաբաթից եկավ մայրիկս, 3 ամիս մնաց ինձ հետ ու օգնեց հաղթահարել դժվարությունները…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS