Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ․․․Երկար ժամանակ շոկի մեջ էի

Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտությունն իմա նալու իրա վունք ունեմ: Եվ ավելի լավ է, որ դրա մասին իմանալ նրանցից, այլ ոչ ուրիշ մարդկանցից: Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցան կանամ գտնել կենսա բանական հորս:Ես շոկի մեջ էի: Ամբողջ գիշեր մտորումների մեջ էի և չէի կարողանում քնել:

Գլխումս խառնթա շփոթ էր: Հարա զատ հա՞յր…ինչպիսի՞նն է նա…իսկ գուցե զղջում է արածի համար, գուցե ու-րախ լինի՝ տեսնելով ինձ, իսկ եթե ոչ…Արտասվում էի և մտածում, թե ինչու ինձ հետ եղավ այս ամենը: Ամեն ինչ այն քան լավ էր…մի՞թե այս ամ ենը սուտ էր, մի՞թե մենք ընտանիք չենք…

Իսկ հետո ես սկսեցի մտածել իմ իսկական հոր մասին: Ես հի շեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2ը դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտո տնակում գործ անում, իսկ ես՝6 տարեկան աղջնակս,կան գնած էի այնտեղ,և հանկարծ իմ կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…բռնեց այն բաց ձեռքով:

Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսա փելի այրվածքի սպին:Հիշեցի, թե ինչպես հայրս, ով ամբողջ կյանքում բացի ձվածեղից ոչինչ չէր պատրաս տել, սովորրեց թխել իմ սիրելի տորթը, որը դժվար էր գտնել խանութներում: Առավոտյան եկա խոհանոց,երբ հայրս սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի, որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:

Այդ լուրն ինձ համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս, և որքան շատ են նրանք սիրում ինձ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS