Կարիճները յուրահատուկ մարդիկ են. Նրանք բաժանվում են 3 խմբի կախված ծննդյան ամսաթվից. Որ խմբին եք պատկանում Դուք…

Կարիճները իշխող և զգացմունքային մարդիկ են։ Սակայն դա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ը ծնված մարդկանց ընդհանուր բնութագիրն է։

Այդ ժամանակահատվածի սահմաններում  կարելի է առանձնացնել երեք փուլ, որոնք էականորեն տարբերվում են իրարից։ Համապատասխանաբար կտարբերվի նաև տարբեր փուլերում ծնված Կարիճների բնավորությունը։

Ահա թե ինչպիսի երեք տարբեր տեսակի են Կարիճի նշանի տակ ծնված մարդիկ։

Առաջին խումբ (հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 2-ը)

Այս փուլում ծնվածները Կարիճների մեջ ամենից զգացմունքայինն են։ Հաճույքի հետևից ընկած՝ նրանք վատնում են երիտասարդ տարիները։

Պատճառն այն է, որ նրանց կառավարում է Մարս մոլորակը։ Նման Կարիճների բնավորության աչքի ընկնող գծերից են խիզախությունն ու անհավատալի մագնիսականությյունը։

Նրանք պատված են գաղտնիքների ու առեղծվածների շղարշով։

Բնույթով գաղտնապահ են ու զուսպ։ Նույնիսկ հակառակ նրան, որ նման մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Նրանք լի են խանդավառությամբ և եռանդով։ Այդ մարդիկ աչքի են ընկնում հավատարմությամբ ու իրենց սիրելիների հանդեպ անձնվիրությամբ։

Նույն զոհողությունն էլ փոխադարձ են պահանջում։ Միակ բանը, որի պատճառով ընդունակ են խզելու հարաբերությունները՝ դավաճանությունն է։

Մյուս Կարիճների պես այդ մարդիկ ոխակալ են ու քինոտ։

Երկրորդ խումբ (նոյեմբերի 3-11-ը)

Այս փուլում լույս աշխարհ եկած Կարիճներն այրվում են կյանքն ու շրջապատող աշխարհն ըմբռնելու ցանկությունից։ Նման մարդիկ իդեալիստներ են և ձգտում են իսկապես ճանաչել իրենք իրենց։ Նրանց կառավարում է Յուպիտերը։ Նրանք օժտված են մելամաղձոտ խառնվածքով։

Դրանից բացի այս փուլում ծնվածները Կենդանակերպի այս նշանի ամենախելացի ու հավակնոտ ներկայացուցիչներն են։

Իրենց նպատակները նրանք անտարակույս իրականացնում են կյանքում։ Ի հեճուկս խոչընդոտների ու կյանքի դժվարությունների, նման մարդիկ շարունակում են առաջ ընթանալ՝ հասնելով անհավանական բարձունքների։ Նրանք չեն բավարարվում նվաճումներով և նոր նպատակներ են նախանշում, հասնում են այնպիսի բարձունքների, որոնք ուրիշներին անհասանելի են թվում։

Նրանք անչափ ռոմանտիկ են, առատաձեռն ու  հավատարիմ։

Երրորդ խումբ (նոյեմբերի 12-22-ը)

Լուսնի ազդեցության պատճառով այս մարդիկ առավել զգացմունքային են։ Նրանք պիտի կարողանան վերահսկել սեփական զգացմունքները։ Այս փուլում ծնված Կարիճներն ընդունակ են տպավորություն գործել մարդկանց վրա։ Նրանք անչափ հեշտ են հասնում փառքի ու ճանաչման։

Այս մարդիկ բացառապես տարված են սեփական ընտանիքի հոգսերով։

Նրանց դուր է գալիս հոգալ իրենց հարազատներին, պատրաստ են հանուն նրանց շատ զոհողությունների դիմել։

Եթե նրանց նեղացնեն, նրանք անչափ վտանգավոր կդառնան։ Իրենց ցավն ու տառապաքները նրանք ոչ մեկին ցույց չեն տալիս։

Այս խմբի Կարիճները կառչում են նախկին վիրավորանքներից, անհանդուրժող են անհաջողությունների հանդեպ ու սոսկալի քինախնդիր են։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS