Կարծում էի անվճար կկարես, փողով բոլորն էլ կանեին, ընկերուհիների մեջ ինչ փող․․․Ասաց ընկերուհիս, երբ իմ աշխատանքի համար նրանից գումար ուզեցի

Կարծում էի անվճար կկարես, փողով բոլորն էլ կանեին, ընկերուհիների մեջ ինչ փող․․․Ասաց ընկերուհիս, երբ իմ աշխատանքի հա-մար նրանից գումար ուզեցի։Ես ամբողջ կյանքում զբաղվել կարուձևով, իսկ 3 տարի առաջ կարողացա իրականացնել վաղեմի երազանքս՝ իմ սեփական ատելյեն բացելով։ Օրիգի նալ հագո ւստ եմ կարում, ու հաճախոր դներս միշտ գոհ են հեռանում։

Օգտագործում եմ միայն արտերկրից բերված թանկարժեք գործվածքներ, դրա համար էլ իմ ատելյեից օգտվելը էժան հաճույք չէ։ Դե բնականաբար, իմ ծանոթների ու բարե կամների համար միշտ էլ լավ զեղչեր եմ անում, ու վերցնում եմ միայն օգտ ագործած կտորի գումարը։Վերջ երս սրճարա նում ատահաբար հանդիպեցի իմ համակուրսեցուն։ Խոսեցինք, պատ մեցինք՝ ով ինչով է զբաղվում։

Ասացի, որ եթե լավ ատելյեի կար իք ուն ենա, կարող է մեզ մոտ գալ։Մի քանի օրից նա եկավ, ասաց, որ 1 շաբա թից հարսանիքի է հրավիրված, իսկ ինքը զգեստ չունի։ Չնա յած, որ շատ պատվերներ ունեի, որոշեցի օգնել նրան։ Արագ ընտրեց ինք դիզայնը, գործ-վածքը, չափումներ արեցի ու վերջում էլ նշեցի, թե այն որքան կարժենա։

5 օրից զգեստը պատրաստ էր։ Ես զանգեցի համակուրսեցուս, կանչեցի։ Նա հագավ ու փայլեց երջանկությունից։ Հետո փոխվեց, զգեստը դրեց տոպրակի մեջ, շնորհակալություն հայտնեց ու պտտվեց դեպի դուռը։

-Գումարն էլ չմոռանաս․․․ -ասացի զարմացած։

-Գումա՞ր․․․ ի՞նչ գումար։ Բայց փողով խանութում էլ կա․․․ ուրեմն այսպես են ընկերուհի լինում․․․ Ես կարծում էի, հենց այնպես կկա-րես․․․ Այ քեզ անամոթություն․․․ ափսոսում ես հա՞։ Չեմ տալու, չունեմ գումար, ես վստահ էի, որ չնչին օգնություն ցուցաբերելու հա-մար փող չես ուզի․․․

Ես շոկի մեջ էի․․․ Ուղղակի նրա ձեռքից քաշեցի տոպրակը ու հրաժեշտ տվեցի։ Զգեստի նկարը հրապարակեցի իմ էջում ու երկու օրում վաճառեցի։ Բայց այնպիսի տհաճ նստվածք մնաց այդ դեպքից հետո, որ հնարավոր չէ նկարագրել խոսքերով։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS