Թարմ կարտոֆիլի հյութն այսօր կիրառվում է այնպիսի հիվանդություններ բուժելու նպատակով, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, գաստրիտը, գլխացավը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը, շաքարախ-տը, միոման և այլն: Կիրառվում է նաև որպես օրգանիզմը մաքրող միջոց:
Հակաբորբոքային, վերքը սպիացնող, ընդհանուր ամրապնդող ու միզամուղ հատկություն ունեցող թարմ կար-տոֆիլի հյութն այնքան էլ հաճելի չէ, ուստի առաջարկվում է օգտագործել խնձորի, գազարի հյութի հետ: Սակայն այդ դեպքում դրա բուժիչ ազդեցությունը թուլանում է:

Ինչպես պետք է կարտոֆիլի հյութ պատրաստել
Կարևոր պայման է, որ կարտոֆիլը լինի մատղաշ կամ գոնե չթոշնած, հարմար է վարդագույն տեսակը: Կար-տոֆիլը պետք է լավ լվանալ խոզանակով ու կեղևով հյութաքամիչով քամել: Պետք է օգտագործել «անարատ»` առանց պեստիցիդների, չվնասված արմատապտուղները:
Մեկ այլ տարբերակ էլ կա. կարելի է կարտոֆիլը քերել ու երկտակ թանզիֆով քամել ու դնել մի կողմ, որ օսլան նստվածք տա, ապա ոչ մեծ կումերով խմել ուտելուց մեկ ժամ առաջ: Հյութը խմելուց հետո ցանկալի է աջ կողմի վրա պառկել (ստամոքսի խոցի դեպքում):

Կարտոֆիլի թարմ հյութը պետք է խմել քամելուց հետո 10 րոպեում: Արևի լույսը հյութի հանքանյութերն ու վի-տամինները քայքայում է, ուստի չի կարելի թողնել լույսի տակ:Կարտոֆիլի հյութը խմելուց հետո հնարավոր է` կոկորդում քերոցի զգացում առաջանա սոլոնինի ազդեցությամբ: Այդ վիճակը վերացնելու նպատակով կարելի է խնձորի կամ թուրինջի հյութ խմել:
Ի դեպ՝ կարտոֆիլի հյութի բուժիչ ազդեցությունը ոչ միայն ժողովրդական բժշկությունը, այլև պաշտոնականն է ընդունում:Նշենք նաև, որ թարմ հյութը ցավազրկող, փորը թուլացնող, սպազմալիտիկ, հակաբորբոքային հատ-կություն ունի, ջուր-աղային հավասարակշռությունն է վերականգնում, հեմոգլոբինի մակարդակը պահպանում, երիկամների ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կանոնավորում:
