Կենդանակերպի երեք նշան, որոնց համար ամռան ավարտը յուրահատուկ կլինի․․․

Կենդանակերպի երեք նշան, որոնց համար ամռան ավարտը յուրահատուկ կլինի․․․

Աստղագուշակ Նինա Կանն առանձնացրել է կենդանակերպի երեք նշան, որոնց համար 2024թ․–ի ամառը կլինի յուրահատուկ
Կենդանակերպի երեք նշան, որոնց սպասվում է յուրահատուկ ամառ

Շատերի համար ամառը տարվա ամենաուրախ ժամանակն է, բայց ի՞նչ են հուշում աստղերը։ Աստղագուշակ Նինա Կանը Bustle պորտալին տված հարցազրույցում առանձնացրել է կենդանակերպի երեք նշան, որոնց համար 2024թ․–ի ամառը կլինի յուրահատուկ, գրում է super ամսագիրը։

Երկվորյակներ

Երկվորյակների համար ամառ սկսվում է աճով և հաջողությամբ՝ Յուպիտերի ազդեցության շնորհիվ։ Այս ժամանակահատվածը խոստանում է բազմաթիվ վառ տպավորություններ և նոր ծանոթությունների հնարավորություններ։ Օգոստոսին Վեներան կնվիրի ստեղծագործական ոգեշնչում և ռոմանտիկ հեռանկարներ։

Կշեռք

Կշեռքների համար ամառը խոստանում է լինել գրավիչ։ Յուպիտերի շնորհիվ՝ Կշեռքներին սպասվում են հաճելի ճամփորդություններ։ Այս ժամանակահատվածը հարմար է նոր նախաձեռնությունների և արկածների համար։ Կշեռքների իշխող մոլորակը՝ Վեներան, նրանց կհաղորդի էլ ավելի մեծ հմայք ամռան վերջին։

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է գունեղ և երջանիկ ամառ՝ լի հնարավորություններով ինքնաարտահայտման համար։ Ինտենսիվ աշխատանքը նախագծերի վրա, ստեղծագործական գործունեությունն ու նոր հոբբիները Ջրհոսներին կնվիրեն անսպառ ոգեշնչում։ Օգոստոսի 19–ին սպասվող լիալուսինը նրանց կհաղորդի լրացուցիչ առույգություն և անհոգ օրեր՝ պատրաստելով ամռան վերջում սպասվող արկածներին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS