Կեցցե Նիկոլը. Երկար տարիներ թալանված տունը նորից տեսք է ստանում. Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևանից մինչև Նոյեմբերյան քշել եմ ու ետ եկել։

Հիշում եմ ամիսներ, տո տարիներ առաջ մայրուղու վիճակը… Ամիսներ առաջ անգամ միաժամանակ երկու անվադողս պայթեցրի Ջարխեչի մոտակայքում:

Այս անգամ հիացմունքս մեծ էր։ Մայրուղու հսկայական հատվածներ, որոնք նախկինում լավագույնը լատկաներ էին գցում, արմատապես նորից ասֆալտապատվել էին:

Դիլիջան-Իջևան սարսափն այլևս չկար։ Ոսկեպարի ոլորապտույտները հիշեցնում են ավստրիական ալպերը… Նոյեմբերյան մտնող հատվածում երկրորդ երեսն էին անում…

Ոսկեպար-Ոսկեվան ճանապարհահատվածը, որը թշնամու հենակետերի կողքով է ձգվում, այլևս ոչ շումախերություն ես անում, ոչ դիպուկաճարների աչքի առջև դանդաղեցնում։

Այդ 200 կիլոմետրից մի քանի հատված է, որ անբարվոք է՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքների մեջ ու նման տեղեր։ Ու այս ամբողջը 2 շերտ ասֆալտով…

Բոլորն են զարմացած, որ այլևս գետնի երեսը չի սևացվում կամ ասֆալտապատման տակ թղթեր չեն լրացվում ու փող լափվում… Ու այս ամենը՝ հաշված մասիներում, առանց Լինսի հիմնադրամի ու այն լափելու… Երկրի ինֆրաստրուկտուրաները անճանաչելոորեն փոխվում են։

Ողջ ճանապարհին գայի ներկայությունը զգում ես… Ապրի Նիկոլ Փաշինյանը, տրանսպորտի նախարարը ու կեցցե հեղափոխությունը…

Տասնամյակների թալանված մեր տունը նորից տեսք է ստանում, շենանում։

Ո՞նց չուրախանաս ու չպաշտպանես հեղափոխությունը… Բան է փոխվում, շատ լուրջ բան…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS