Կինը՝ կшնգնելով դեղին լույսի տшկ, шնդшդшր шզդшնշшնում էր, шնիծում դիմшցի վшրորդին և գոռգոռում․․․ նш չէր էլ մտшծում, որ կшրող են նմшն հետևшնքներ լինել

Տղամարդն ընթանում էր ճանապարհով, երբ դեղին լույս վառվեց։ Նա ճիշտ արեց՝ կանգնելով անցումի գծանշա-նի մոտ,  չնայած նրան,  որ կարող էր թափ հավաքել ու անցնել խաչմերուկը  մինչ կարմիր լույսի վառվելը։ Նրա հետևից մի կին էր գնում, ով ստիպված եղավ կտրուկ արգելակել։ Կինը սկսեց հիասթափված գոռալ և ազդանը-շանել, երբ բաց թողեց խաչմերուկն արագ անցնելու հնարավորությունը։

Մինչ նրա մոտ բարկության նոպա էր, մեքենայի պատուհանիկը թակեցին։ Նա պտտվեց և տեսավ շատ լուրջ ոստիկանի անհանգստացած դեմքը։ Սպան հրամայեց դուրս գալ մեքենայից բարձրացրած ձեռքերով։ Հետո կարգադրեց նստել ոստիկանական մեքենան։ Կնոջը հասցնելով բաժին՝ խուզարկեցին նրան, մատնահետքեր վերցրեցին և լուսանկարեցին, ինչից հետո տարան բանտախցիկ։

Մոտ 2 ժամից նրան մոտեցավ ոստիկաններից մեկը և բացեց բանտախցի դուռը։ Նրան ուղեկցեցին այն սպայի աշխատասենյակ, ով ձերբակալության հեղինակն էր։ Ոստիկանը սպասում էր նրան։ Վերադարձնելով անձնա-կան իրերն ու մեքենայի բանալին՝ ոստիկանն ասաց․

—Ես շատ եմ ցավում սխալիս համար։ Ես մոտեցա ձեր մեքենային, մինչ դուք ազդանշանում էիք, գոռում ձեր դի-մաց կանգնած վարորդի վրա, անիծում էիք նրան։ Իսկ ձեր մեքենայի վրա նկատեցի մի քանի տիպեր՝ հետևյալ գրությամբ․ «Իսկ Հիսուսն ի՞նչ կաներ» «Եկեղեցին մեր փրկությունն է» և «Աստված մեզ հետ է, Նա ամենուր է»։ Բնականաբար, ես կարծեցի, թե դուք ԳՈՂԱՑԵԼ ԵՔ ՄԵՔԵՆԱՆ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS