Կինը նորшծին երեխшյին հետ հեռшցшվ տшնից Հшրшզшտները․ մեղшդրում են նրшն՝ ընտшնիքը քшնդելու հшմшր

Այս պատմությունը պատահեց, երբ ես գնացել էի հիվանդանոց՝ մորս այցելելու: Մենք բնակվում ենք Ռուսաս-տանի հյուսիսում։Մեզ մոտ կանգառներում փակցնում են տարբեր հայտարարություններ՝ կյանքի բարդ իրա-վիճակում գտնվող մարդկանց օգնելու համար, որոնցից մեկը գրավեց իմ ուշադրությունը: Իր խնդիրների առջև միայնակ կանգնած մայրը խնդրում է օգնություն և վարձու բնակարան էր փնտրում։

Ես սովորաբար ստուգում եմ նման խնդրանքները և զանգահարեցի նրան:Ես ծանոթացա տխուր, խճճված մի պատմության հետ:Աղջիկը, որի անունը Լիզա էր ավարտել էր քոլեջը, ամուսնացել սիրելով։ Ամուսինը նրա հա-մար ամենահիանալին էր: Նրանց ընտանիքները մտերմացել, լավ ընկերներ էին դարձել: Լիզան հղիացավ, ա-մուսինն ուրախացավ. երեխա էր ուզում: Բայց մոտ 4-5 ամսվա ընթացքում տղամարդը սկսեց թմրամիջոցներ օգտագործել։ Շաբաթներով ուշքի չէր գալիս:

-Ամուսինս բողոքում էր ասում էր՝ ինձ համար դժվար է, վախենում եմ, դու փոխվում ես, քեզ նման չես:

Մեղադրում էր ինձ հղիանալու և իր երեխային այս դաժան աշխարհ բերելու մեջ: Ես շատ էի նյարդայնանում, մի անգամ փորձեցի վերցնել «հակադեպրեսանտները», բայց փոխարենը ուժեղ հարվածեց ինձ:

— Պատմում է Լիզան

Մի խոսքով՝ երեխան վաղաժամ ծնվեց:Իհա՛րկե, մայրն ու երեխան փրկվել են, նրանք լավ վիճակում են դուրս գրվել ծննդատնց:Սակայն թմրանյութեր հայթհայթելու համար արված ծախսերը «կերան» բոլոր ֆինանսական պահուստները, այդ թվում նաև նրանց ծնողների: Ավելին, դուրս գրվելուց հետո երեխային անհրաժեշտ էին հատուկ կափնախարնուրդներ քանի որ լիզան չեր կարողանում կրծքով կերակրել երեխային, նաև վաղաժամ ծննդաբերությունից հետո նորաթուխ մայրիկը բուժման կարիք ուներ:

Իսկ հայրը գնաց: Այն աստիճան, որ ամբողջովին անմեղսագիտակ վիճակում նրան տեղափոխում են թմրամոլ-ների բաժանմունք: Նա խրված էր պարտքերի մեջ: Երբ «նորածին» հայրիկը դուրս գրվեց հիվանդանոցից, չթո-ղեց իր սիրելի զբաղմունքը: Եվ այդ ժամանակ Լիզան որոշում կայացրեց. երեխային վերցնել և հեռանալ ամուս-նուց: Նա վախենում էր, ամուսինն անկանխատեսելի պահվածքով օտար մարդ էր դարձել:

Հավաքեց ճամպրուկները և գնաց ծնողների մոտ: Բայց այնտեղ էլ այն չէր:Ծնողները նրան չընդունեցին:Եթե կի-նը լքում է ամուսնուն, ապա նա այլևս դուստր չէ իր ծնողների համար: Եվ նրան վռնդեցին: Ի դեպ, սկեսուրն ու սկեսրայրը նույնպես վռնդեցին աղջկան նորածնի հետ: Նա այլևս նրանց հարսն չէ, քանի որ նա լքել է իրենց որդուն՝ իր ամուսնուն՝ թողնելով ծանր կացության մեջ:

Եվ, ընդհանրապես, բարոյական պատասխանատվությունից զուրկ կին, որն ակնկալում էր ապրուստադրամ (ալիմենտ) ստանալ:Մի խոսքով՝ բոլոր հարազատների համար նա մեղավոր էր, ո՛չ դուստր, ո՛չ հարս, ո՛չ կին: Ամուսինը նրան մեղադրում էր «մեղանչելու » մեջ, և նրա բոլոր խնդիրների արմատը կինն էր:Եվ նա ամուս-նալուծության հայցով դատարան դիմեց և ուժերի ներածին չափով օգնություն խնդրեց:

Նա ամուսնացել է ծնողների տնից, իր բնակարանը չունի: Հղիացել է և մի կերպ է համալսարանն ավարտել: Աշխատանքային փորձ չունի, իսկ առողջական խնդիրներով փոքրիկ երեխան նվեր չէ: Հարազատները երես թեքեցին: Ավելին, դատարանը ընդհամենը 2500 ռուբլի ալիմենտ նշանակեց:Մի խոսքով՝ դեռ ապրում է իր ըն-կերուհու տանը, բայց իրեն սեփական բնակարան է պետք, բառիս ուղիղ իմաստով՝ «ընդհանրապես» փող չունի:

Ես ստուգեցի տեղեկությունները, խոսեցի նրա հետ հեռախոսով և անձամբ փոխանցեցի իմ օգնությունը: Իմ դիմաց կանգնած էր մի նիհարիկ, պարզ աղջիկ, որի խոշոր աչքերի տակ կապտուկներ կային: Նա շատ գոհ էր մթերքներով լի պայուսակի, իր և երեխայի հագուստի, դեղորայքի և համեստ դրամական օգնության համար: Եվ նաև նրա համար, որ իրեն ճանապարհեցի մեքենայով:

Ես գրում եմ այս պատմությունը գրեթե 2 տարի անց, և իսկապես հույս ունեմ, որ նա հաղթահարել է բոլոր դժվարությունները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS