Սանրվածքը կարող է ինչպես գեղեցկացնել կնոջը այնպես էլ փչացնել ողջ տեսքը: Բոլոր կանայք էլ կարող են գտնել իրենց ոճը: Երբեմն իհարկե նախընտրում են մնալ նույն ոճի մեջ՝ չհամարձակվելով փոփոխությունների ենթարկել սանրվածքը: Ապրում են այդ սանրվածքի հետ տարիներով՝ անգամ այն դեպքում, երբ դա լավագույն տարբերակը չի:

Շատ անգամ այս կամ այն սանրվածքը կնոջը կարող է ծերացնել, սակայն կինը դրա մասին չի էլ կռահում:Մերի անունով այս ամերիկուհին, ապրելով երկար տարիներ, ուշադրություն չէր դարձրել իր ոճին: Նրա վարսերը անհավասարաչափ ներկված շագանակագույն էր՝ մինչև ուսերը հասնող երկարության: Այս սանրվածքն նրան ավելի տարիքով էր ցույց տալիս:Եվ ահա նա մի անգամ որոշեց այցելել ոճաբանի:

Պատճառը ամուսնության 26-ամյակն էր: Մերին որոշել էր զարմացնել ամուսնուն նոր ոճով: Սակայն նա ցան-կանում էր կարճացնել մազերը ընդամենը 5սմ:Մինչդեռ անգամ կինը չէր կռահում, որ այդպիսի փոփոխության կենթարկի իր արտաքինը: Գեղեցկության սրահում, որտեղ գրանցվել էր Մերին աշխատում էր ոճաբան Քրիստո-ֆեր Հոփքինսը: Իսկ նա ընդունակ է անգամ ամենաանճոռնի ճուտիկին վերածել սքանչելի կարապի:Ահա Մերին էլ հենց ընկավ Քրիտոֆերի ձեռքը: Նա ոճաբանին ասաց, որ թեթև փոփոխություն է ցանկանում:
Սակայն տղամարդը անգոհունակորեն տարուբերեց գլուխը՝ ասելով մերիին , որ նրան անհրաժեշտ է կարդինալ փոփոխություններ: Կինը իհարկե տարակուսեց՝ վախենալով անհաջող փոփոխությունից, սակայն ոճաբանը խնդրեց նրան, որ վստահի իրեն: Իհարկե դժվարությամբ, բայց մերի համաձայնեց:Քրիստոֆերը խնդրեց փակել հայելին, որ իր հաճախորդը աշխատանքի պրոցեսը չտեսնի: Նա ցանկանում էր, որ կնոջ համար դա անակնկալ լինի:Որոշ ժամանակ անց կինը ցնցվեց հայելու իր արտացոլանքից:

Նա ուղղակի սառեց այդ փոփոխությունից: Մերիի մտքով չէր էլ անցնում, որ կարող է այդքան ոճային և գեղեցիկ տեսք ունենալ:Ամուսինը նույնպես հավանեց կնոջ նոր տեսքը՝ ասելով, որ դա լավագույն նվերն էր իրենց ամուս-նության տարեդարձին:Մերին այժմ վստահ է, որ կինը կարող է գնալ փոփոխության ցանկացած տարիքում:
