Կինս էր զանգել, ասաց, որ աշխատավայրում մի քիչ կուշանա ու խնդրեց նրբերշիկ գնեմ․ Չգիտեմ ինչի, բայց ինձ մի տեսակ խաբ-
ված եմ զգում․․․Տուն էի գնում, երբ զանգեց կինս.
-Լսիր, աշխատանքից մի քիչ ուշ եմ դուրս գալու: Դու ճանապարհին մտիր խանութ, կոտլետ կամնրբերշիկ գնիր: Ես գամ, պյուրե
կպատրաստեմ:

Սառեցրած կոտլետ գնեցի, հասա տուն: Նորից կինս է զանգում.
-Գնեցի՞ր: Հա, կոտլետ: Լավ: Ես ուշանում եմ, դիր, թող տապակվեն, մինչև այդ ես էլ կհասնեմ, պյուրեն կպատրաստեմ:
Տապակեցի կոտլետը, կրկին կինս է.
-Տապակե՞լ ես: Ապրես: Շուտով կհասնեմ, 5-6 հատ կարտոֆիլ մաքրիր, հեսա կհասնեմ:
10 րապեից կրկին զանգ.
-Արդեն ճանապարհին եմ: Կարտոֆիլը կտրատիր, դիր թող եփվի, որ ժամանակ չկորցնենք: Կհասնեմ, կպատրաստեմ:

Կարտոֆիլը եփվեց, ինքնս զանգեցի, որ տեսնեմ, ուր է հասել, իսկ նա.
-Վերջ, 5 րոպեից տանն եմ, կարտոֆիլը տրորիր, աղ և մի կտոր կարագ ավելացրու, հիմա հասնում եմ…
Նստած ենք կնոջս հետ, ընթրում ենք, նրա պատրաստած պյուրեն և կոտլետն ենք ուտում…բայց ինձ մի տեսակ խաբված եմ զգում…
