Կյանքի 10 կարևորագույն փաստ, որը ես շատ ուշ սովորեցի. Սա պետք է հատկապես 30 ամյաներին

Դոննա Էշվորթը հայտնի գրող է և սյունակագիր: Ահա ներկայացնում ենք նրա խորիմաստ մտքերը կյանքի մասին, որը կհետաքրքրի բոլորին:

1. Մեր կյանքի մեծ մասը վատնվում է սին նպատակներին հետևելու և կեղծ գաղափարներին երկրպագելու վրա։ Այն օրը, երբ դուք դա գիտակցեք,
կսկսեք իսկապես ապրել։

2. Դուք չեք կարող բոլորին և մշտապես գոհացնել։ Խնդրում եմ, սկսեք ձեզնից և ձեր մտերիմներից, մնացածներն առանց դրա էլ իրենցով են
զբաղվում։

3. Ծերության դեմ պայքարելը նույնն է, թե ցանկանաս քամուն բռնել։ Սովորեք վայելել այն, ինչ կա։ Ձեր մարմինը փոխվում է, բայց այդպես է եղել միշտ։ Ժամանակ մի կորցրեք՝ ջանալով չեղյալ համարել այդ փաստը կամ անտեսել այն: Փոխարենը փոխեք ձեր վերաբերմունքը և կյանքի այդ էտապի հմայքը գտեք։

4. Ոչ ոք կատարյալ չէ և ոչ ոք էլ իրականում գոհ չէ իր ճակատագրից։ Երբ դուք դա գիտակցեք, դուք կազատվեք համեմատվելուց ու դատողություններ անելուց։ Դա իսկապես կազատագրի ձեզ:

5. Ոչ ոք չի տեսնում, որ դուք ճիշտ եք անում, բայց փոխարենը պարտադիր տեսնում են, երբ հանկարծ սխալ եք անում: Երբ դուք դա հասկանաք, դուք կկենտրոնանաք միայն սեփական պատճառների վրա և կյանքից կսկսեք ավելի շատ բավականություն ստանալ։

6. Դուք հավանաբար կզղջաք այն բանի համար, թե քանի տարի եք վատնել ինքնաքննադատության վրա, բայց որքան շուտ դուք համաձայնության գաք այն անոթի հետ, որում հոգին է ապրում, այնքան ձեզ համար լավ։ Ձեր մարմինը զարմանալի և կարևոր է, սակայն նա չէ ձեզ բնորոշում:

7. Ձեր առողջությունը կարևոր է, բայց սթրեսը, վախը և անհանգստությունը շատ ավելի կործանարար են, քան ցանկացած համեղ կերակուր կամ
խմիչք, որոնցից դուք հրաժարվում եք։ Երջանկությունն ու խաղաղությունը լավագույն դեղամիջոցն են։

8. Թե ով ձեզ կհիշի և ինչու, դա ձեր ծերության կարևոր ասպեկտներից է։ Ձեր սերն ու ձեր իմաստությունը ավելի երկար կապրեն, քան
ցանկացած նյութական բան, որը դուք կստեղծեք, իսկ ձեր պատմությունները կլսեն անգամ ձեր ծոռները։

9. Մենք այստեղ երկար ժամանակով չենք, բայց եթե դուք քամուն հակառակ շարժվեք, դա կարող է լրջագույն փորձություն համարվել։ Մեր
կյանքը պայքար չէ, այլ՝ արկած։

10. Միշտ, միշտ լավ շամպայն խմեք ու օգտվեք նրանից, ինչը նախկինում մի անկյունում էիք դնում «սև օրվա» համար։ Վաղվա օրը ոչ ոքի համար
երաշխավորված չէ։ Այսօր դա նվեր է, քանի որ մենք դա իրական ենք համարում։ Կերեք, խմեք ու երջանիկ եղեք։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS