Կնոջը չեն քննարկում, կնոջս սիրում ու փայփայում են․․․Չի կարելի ծաղիկը չջրել, չխնամել ու ասել, որ այն չի ծաղկում ու անշուք է։
Թե մի բանից էլ դժգոհ ես, մի՛ քննա դատիր,այդպես բանի չես հասնի, ավելի լավ է էլ ա վելի սի րես ու ամեն ինչ իր տեղը կընկնի:Իսկ թե չես սիրում, հեռու փախիր նրանից, որ գլխիդ պատուհաս չդառնա։ Չի՛ կարելի ծաղիկը չջրել, չխնամել ու բողոքել, որ անշուք է ու չի ծաղկում։

Դու ավելի լավ է կնոջ հետ հարաբերությունները նմանեցրու զույգերով պարի։Այ, օրինակ` վալսի,կամ տանգոյի. թե վրա է գալիս, նա-հանջիր, թե փոքր քայլերով հեռանում է, ինքդ մոտեցիր, թե մեջքը ծալվում է, պինդ բռնիր նրան, որ հասկանա` ամեն անգամ սայթա-քելիս հայտնվելու ես կողքին ու պինդ բռնես , իսկ հետո երկուսով աջ ու ձախ արեք,
բայց այդ ամենը հավասար ու համահունչ, այդ է հարաբերությունները, այդ է սերը։Ամեն ինչ պիտի լինի ներդաշնակ, ամեն ինչ երաժշտության նման գեղեցիկ ու միատոն։ Ամեն կին, մի նոր երաժշտություն է, մի նոր մելոդիա, իսկ ամեն մի երաժշտություն իր պարն ունի։
