Կնոջս կորցնելու մասին մտքեր ինձ երբեք չեն այցելել, բայց սիրուհիս․․․Չէի կարող մտածել, որ ընտրության առաջ կկանգնեմ

Կնոջս կորցնելու մասին մտքեր ինձ երբեք չեն այցելել:

Կինս վարսերը այնպես էր հավաքում, որ չլցվեն աչքերի մեջ, ափսեների, երեխաների դեմքերին…Տանը նա բամ-բակե սպորտային տաբատ էր կրում և լայն բլուզ…Որոնցով հարմար էր կանգնել գազօջախի մոտ, լվացք անել և հատակը մաքրել: Միայն տոներին նա հագնում էր տոնական զգեստ կամ կիսաշրջազգեստ, խոշոր ականջօղեր, վերցնում էր երեխաներին և ինչ-որ միջոցառումների էր գնում:

Առանց ինձ: Ես չէի սիրում նմանատիպ միջոցառումներ և հոգնում էի աշխատանքային շաբաթվա ընթացքում: Նաև գուցե այդքան էլ չէի հոգնում, բայց դա ինձ համար ծառայում էր որպես արդարացում:Ճանապարհելով նը-րանց՝ ես այնուամենայնիվ ուժ էի գտնում և գնում Նրա մոտ…

Իմ սիրուհու մոտ: Այո, ես կնոջս դավաճանում էի: Սիրո ւհիս վարսերը փռո ւմ էր ուսերին: Դրանք չէին խանա-գարում իրեն և ոչ մեկին: Նա չո ւներ երեխա ներ: Տանը շրջում էր թեթև խալաթով, իսկ ավելի հաճախ գեղեցիկ ներքնազ գեստով: Նաև նա երբեք չէր շտապում, և նրան ոչ ոք չէր շեղում ինձանից:

Կինս այն մարդկանցից էր, ով հարյուրավոր փակոցներ էր պատրաստում, որովհետև ես առանց դրա սեղան չեմ նստի:Իսկ սիրուհուս հետ ես սովորեցի սուշի ուտել: Նա սիրում է այդ ամենը:Երբ ես առաջին անգամ դավաճա-նեցի կնոջս…

Ընտանիքս ինձ համար դարձավ բեռ:

Կնոջս կարծես հետաքրքրում էր միայն աշխատավ արձս: Երեխան երին միշտ ինչ-որ բան էր հարկավոր. կոշիկ կամ դպրոցում ինչ-որ բանի համար գումար են հավաքում…Սիրուհիս ինձ նվերներ էր անում, փոքր, բայց հաճե-լի, որոնք ես գործիքների պահարանում էի թաքցնում: Ես նո ւյնպես նվերներ էի անում նրան, որոնք նա ինքն էր ընտրում:Կինս մի փոքր գիրացել էր հղիություններից հետո,կազմվածքը արդեն այն չէր:Իսկ սիրուհիս բարեկազմ էր և նրա հետ ամոթ չէր ընկեր ների հետ հանդիպման գնալ:

Ընկերներս սովորել էին երկակի կյանքիս…

Ինձ ընդունում էին սիրուհուս հետ հանդերձ, բայց ավելի շատ նախընտրում էին գալ մեր տուն՝ կնոջս պատրաս-տածները համտեսելու: Ընկերներս միշտ զարմանում էին, թե ինձ էլ ինչ է պետք կյանքում, իսկ ես հպարտանում էի այդ պահին իմ ընտանիքով, հարմար, մաքուր տնով,խելացի (կինս ամեն խմբակ տանում էր նրանց), գեղեցիկ (կնոջս նման շեկ, խոշոր) երեխաներով և կնոջովս (հյուրընկալ և հմայիչ):

Ժամանակի հետ սիրուհիս կնոջս պես մտերիմ դարձավ: Եվ ես հասկացա, որ վախենում եմ նրան կորցնել, չնա-յած երբեք չեմ խոստացել թողնել ընտանիքս:Իսկ այն մասին մտքեր, որ կարող եմ կորցնել կնոջս, ինձ երբեք չեն այցելել: Կինս ինձ թվում էր իմ սեփական մասնիկը, ինչպես ձեռքս, ոտքս, երիկամս…

Մի օր…

Կինս իմացավ սիրուհուս գոյության մասին: Ես կանգնեցի ընտրության առջև: Իրականում ես արդեն չունեի ըն-տրության հնարավորություն: Սակայն հենց այդ պահին ես հասկացա, թե որքան միայնակ եմ միշտ եղել:Նրանք երկուսն էին. կինս, ում հետ ջերմ էր, ինչպես մայրիկիս հետ, և սիրուհիս, ով բավա րարում էր իմ ինքնասի րութ-յունը:

Ես երկուսին էլ դավաճանում էի…

Այդքան տարի իմ կողքին չի եղել մի կին, ում կցանկանայի ամեն օր զարմացնել, դառնալ ավելի լավը: Չկար նա, ով կհպարտանար ինձանով, դժվար պահին կասեր, որ ես լավագույնն եմ, ամեն ինչ կհարթվի… Ոչ ոք չտեսավ իմ հոգնածությունը…Չգիտեմ, թե ով է մեղավոր…

Նրանք երկուսն էին, բայց չկար միակ սիրելին և սիրողը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS