Կոտայքի մարզպետը ԱԺ-ում սենսացիոն հայտարարություն է արել. Գիտե՞ք ով է Հայաստանի մասշտաբով երրորդ հողատերը…

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ-ում՝ ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է.

«Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված»։

Թեեւ գյուղապետի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց բարոյապես «հո մենք գիտենք, որ կարգին չէ»․ «Կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։

Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչեւ 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»։

Պարզեցինք, որ խոսքը Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի մասին է, ով 1986-ից գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում, բայց անցած ամռանը հրաժարական տվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS