Կրծո՞ւմ եք Ձեր եղունգները․ Դուք յուրահատուկ մարդ եք․․․Ահա, թե ինչ են պատմում հոգեբանները Ձեր անձի մասին

Եղունգները կրծելու սովորությունը բավականին մեծ տարածում ունի, և կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ նկա-տում,որ դա անում են ամեն օր։Այս սովորության հետևանքները լավ տեսանելի են ձեռքերի եղունգների վրա,քա-նի որ դրանք ավելի անառողջ վիճակում են գտնվում։ Այս սովորությունը սովորաբար նյարդային խնդիրների և անհանգստության հետևանք է։

Այս մտքին է բերել մի հետազոտություն, որի արդյունքները հրապարակվել են փորձարարական հոգեբուժարա-նի ամսագրում։ Ելնելով անցկացրած հետազոտություններից՝ կարելի է ասել, որ մարդիկ, ովքեր կրծում են ե-ղունգները, պերֆեկցիոնիստ են։Հետազոտողները ուսումնասիրել են վարքագծի կրկնվող մոդելներ։ Նրանց մոտ կարելի է հայտնաբերել այնպիսի սովորություններ, ինչպիսիք են՝ մազերին անընդհատ դիպչելը, մաշկին դիպչելը կամ եղունգները կրծելը։

Որոշ հետազոտությունների արդյունքում, որոնք անկացվել են 48 կամավորականների հետ, պարզվել է, որ այս կրկնվող գործողությունները կատարելու պատճառը լինում է անհաղթահարելի ձանձրույթը, վրդովմունքը և դժ-գոհությունը:

Որպես կանոն՝ ամենից շատ այս սովորությունները հանդիպում են պերֆեկցիոնիստների մոտ։ Նրանք կրծում են եղունգները, որպեսզի հեռացնեն իրենց մոտ հավաքված դժգոհությունը։Հենց նրանք են առանց վերահսկման պլանավորում ամեն ինչ և սպասում, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես իրենք են պլանավորել։

Սակայն երբ ամեն ինչ այդպես չի ընթանում, ստեղծվում է սթրեսային իրավիճակ դժգոհության և նյարդայնութ-յան թելադրանքով։Այդ պահին նրանք մտածում են վերացնել բացասական հույզերն այդ կրկնվող գործողություն-ների շնորհիվ։ Կան նաև այլ տարրեր, որոնք օգնում են հասկանալ, որ դուք մարդ եք, ով ձգտում է կազմակերպել իր կյանքի բոլոր ոլորտները

  • Դուք համաձայնվում եք միայն «ամեն ինչ կամ ոչինչ» մտքին և տեսնում եք ամեն ինչ միայն սև և սպի-տակ գույների մեջ: Դուք շատ խիստ եք ինքերդ ձեզ հետ և ինքերդ ձեզ պատժում եք սխալվելու դեպքում։
  • Կրկնվող վրդովմունք, քրոնիկ դժգոհություն անգամ հաջողության դեպքում, միշտ սպասում եք հարմար պահի, որպեսզի սկսեք ինչ-որ բան անել, անգամ եթե այդ պահին կա հենց համապատասխան պահը։
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS