Կօգտվի արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը Սասուն Միքայելյանի շուրջ ձևավորված մթնոլորտից…

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ սուր գնահատականները քննարկումների թեմա են դարձել հատկապես իշխանական շրջանակներում:
Ասում են՝ չնայած ՔՊ-ականները հերքում են, որ Միքայելյանի հետ հարաբերությունները լարված են, վերջինի հայտարարությունները հակառակն են ցույց տալիս:

Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սասուն Միքայելյանն Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան հրկիզելու հետ կապված հետևյալ միտքն էր հնչեցրել. «Դրանով, ինչքան գիտեմ, ԱԱԾ-ն է զբաղվում:
Պարզ կլինի՝ այրեցի՞ն, թե՞ այրեց: Էտի իմ գործը չի, հասկանո՞ւմ եք…

Էս իրավիճակին նայելով՝ էդ պահին հնարավոր չէր մի հատ անխելք մարդ ուրիշ ուժից, կամ հակադիր ուժի կողմից, որ նման գործ անի, ինչի՞ համար…»:

Ասում են՝ եթե Ծառուկյանի օրինակի նման Միքայելյանին ևս հարցաքննության չկանչեն, չի բացառվում, որ սա կդառնա ԲՀԿ-ականների շահարկման թեման:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդն ասել էր. «Դա շինծու, սարքած գործ էր, որ ինչ-որ մի բան փոխեն: Այսօր-վաղը դա պետք է բացահայտվի, եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն»:

Դրանից հետո Ծառուկյանը մի քանի անգամ հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS