Համատեղելի և անհամատեղելի ամուսնական միությունները ըստ կենդանակերպի նշանների․․․

Համատեղելի և անհամատեղելի ամուսնական միությունները ըստ կենդանակերպի նշանների․․․Բազմաթիվ ուսումնասիրություններ կան այն մասին, թե ինչպես է աստղաբանությունն օգնում սիրային և ամուսնական հարաբերություններում: Շատ անձինք իրենց անձն ական կյանքը դասավորելիս հաշվի են առնում, թե իրենց ընտրյալն ինչ կենդանակերպի նշանի տակ է ծնվել: Ներկայացնում ենք, թե համատեղելիության հորոսկոպներն ինչպես կարող են օգնել մարդկանց: Օրինակ՝ դրանք կարող են օգնել պարզել բնավորությունների համատեղելիությունը, անձանց ընդհանուր գծերի եւ հակադրությունների մասին, ինչպես նաեւ պարզել, թե ինչպես կարելի է խուսափել վեճերից։ Իհարկե, սիրո և ամուսնության հարցում կանխատեսումներ անելը բարդ գործ է, բայց մյուս կողմից աստղաբանական գիտելի քները հիմնված են գիտական հիմնավորումների վրա և դրանք օգնում են մարդկությանն արդեն մի քանի հազարամյակ։ Օրինակ՝ համ ատեղելիության հորոսկոպները խորհուրդ են տալիս խուսափել այնպիսի միություններից, ինչպիսիք են՝

Խոյն ու խեցգետինը (անզգայուն և թերահավատ)

Կույսն ու երկվորյակը (ինքնաբուխ և առօրեական)

Խեցգետինն ու այծեղջյուրը (չափից ավելի զոհողություններ)

Ցուլն ու ջրհոսը (կտրուկ և թեթևամիտ)

Առյուծն ու կարիճը (կռիվ իշխանության համար)

Կույսն ու աղեղնավորը (առանձնապես կիրք չկա)

Կշեռքն ու այծեղջյուրը (տարբերություններ մտածելակերպում)

Կարիճն ու ցուլը (միմյանց քննադատելու մեծ ցանկություն)

Աղեղնավորն ու ձուկը (թունավոր մթնոլորտ հարաբերություններում)

Խոյն ու այծեղջյուրը (թռչող զույգ): Ջրհոս և կարիճ (չափից ավելի շատ խանդ)

Ձուկ և երկվորյակ (դանդաղկոտ և արագաշարժ)

Աղեղնավոր և առյուծ (վատ թիմ) Ցուլ և առյուծ (հավաքական համառություն)

Ձուկ և այծեղջյուր (ֆինանսական խնդիրներ):

Համատեղության հորոսկոպները նաև կողմնորոշում են, թե որ կենդանակերպի նշաններն են ամուսնական հարաբերություններում առավել համատեղելի:

Խոյ և կշեռք

Այս երկու կենդանակերպի նշանի տակ ծնված մարդիկ զգացմունքային են և երկուսն էլ սիրում են հարաբերվել: Հաճախ խոյերը կարող են լինել կամակոր, իսկ կշեռքները դիվանագետ են, հետևաբար դա թույլ է տալիս հարթել հարաբերությունների սուր անկյունները:

Ցուլ և կույս

Նրանց հարաբերությունները կառուցված են փոխվստահության վրա: Նրանցից ոչ ոք հեշտ չի մտնում հարաբերությունների մեջ: Իսկ եթե դա անում են, դա լինում է հիմնավոր և երկարատև:

Երկվորյակ և աղեղնավոր

Երկուսն էլ սիրում են զրուցել, հետևաբար իրար լավ են հասկանում: Խեցգետին և ձուկ Այս երկու նշաններն ունեն շատ նմանություն ներ, հետևաբար լավ են հասկանում միմյանց:

Առյուծ և ջրհոս

Թեև այս երկու կենդանակերպի նշաններն ունեցող մարդիկ բավականին տարբերվում են միմյանցից, սակայն նրանք երկուսն էլ աչքի են ընկնում մարդկային հարաբերություններում սերտ շփումներով և առաջնորդի հատկություններով: Մի կողմից առյուծը կարող է հպ արտ լինել, ջրհոսը դուրս գալ շրջանակներից՝ հավասարակշռելով միմյանց:

Կույս և այծեղջյուր

Ոչ մի զույգ այնքան մեծ հաջողությունների չի հասնում, որքան կույսն ու այծեղջյուրը: Երկուսն էլ գործնական են, ճկուն և վստահելի, ինչը նրանց դարձնում է իդեալական զույգ:

Կշեռք և ցուլ

Կշեռքն ու ցուլը միմյանց ներքին ներդաշնակություն են բերում, նրանք սիրում են տանն անցկացնել ժամանակ և հոգ տանել միմյանց մասին:

Ձուկ և կարիճ

Ձկները պետք է իրենց զգան սիրված և պաշտպանված և ոչ մի կենդանակերպի նշան դա անել չի կարող այնպես, ինչպես կարիճը:

Երկվորյակ և ջրհոս

Նրանք հրաշալի միասնություն են կազմում, քանի որ նրանց հարաբերություններում չկա խանդ ու կասկած: Նրանց հարաբերություննե րը կառուցված են քիչ սահմանափակումներ շատ ազատություն սկզբունքի վրա:

Կարիճ և խեցգետին

Երկու կենդանակերպի նշաններն էլ շատ կրքոտ են,այդ պատճառով հրաշալի համատեղություն են ստեղծում:Նրանց կապը շատ ամուր է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS