Համացանցում հայտարարություն տվեցի, որ նվիրում եմ իմ ու երեխաներիս հագած հագուստը․ Մի երիտասարդ կին զանգեց, պայ-
մանավորվեցինք․․․Վերջերս որոշեցի կարգի բերել մեր պահարանները, հանել կուտակված անպետք իրերը, որոնք այլևս չենք կրում:
Մաշված հագուստ չկար, քանի որ նմանատիպերը չեմ պահում, բայց միևնույնն է, 3 մեծ տոպրակով իրեր հավաքվեցին: Եվ կանացի
կար, և մանկական, անգամ մի քանի տղամարդու վերնաշապիկ էլ դրեցի:

Որոշեցի ֆեյսբուքում հայտարարություն տեղադրել, որ այս ինչ իրերը նվիրում եմ, ում պետք է, թող կապ հաստատի ինձ հետ ու վեր-
ցնի: Որոշ ժամանակ անց մի աղջիկ գրեց. նա կանացի հագուստը վերցնելու ցանկություն հայտնեց:Պայմանավորվեցինք, որ հաջորդ
օրը հանդիպելու ենք, որպեսզի փոխանցեմ տոպրակը:Եկա բանկի մոտ ուղիղ ժամը 3-ին, ինչպես և պայմանավորվել էինք:
Սպասեցի 10 րոպե, 15 րոպե, կես ժամ… Իսկ այդ աղջիկը չկար ու չկար: Նրա համարը չունեի, համացանցով գրեցի, բայց չպատաս-
խանեց: Վերցրեցի տոպրակս ու վերադարձա տուն:Անկեղծ ասած՝ շատ էի զարմացել:Համաձայնեք,որ եթե մարդը չունենար հագուս-
տի կարիք, չէր ցանկանա վերցնել ուրիշինը, իսկ եթե որոշել է նման բան անել, ինչու՞ չեկավ: Անգամ մտքովս անցավ, որ ինչ-որ վատ
բան է եղել գուցե:Բայց ուշ երեկոյան այդ աղջկանից նամակ ստացա.

-Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում, որ այսօր չեկա, իրերը կա՞ն դեռ, կարո՞ղ եմ վաղը վերցնել:
Ես էլ պատասխանեցի,որ արդեն ուրիշին եմ տվել:Նրա վարքն ինձ ծիծաղեցրեց: Անպատասխանատուի պես չգալ հանդիպման, չնա-
խազգուշացնել, ոչ մի կերպ չբացատրել, իսկ հետո էլ ասել՝ վաղը կգամ, կվերցնեմ:Չգիտեմ, ճիշտ եմ վարվել արդյո՞ք թե ոչ, բայց ավե-
լի լավ է տամ այնպիսի մեկին, ով իսկապես ունի դրա կարիքը, ու հասկանում է, որ մարդկանց չի կարելի թողնել վատ դրության մեջ:
