Հայաստանի պետական պարտքը սկսել է նվազել

Armlur.am-ը գրում է.

Հայաստանի պետական պարտքը սկսել է նվազել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 704.2 մլն դոլար:

Հատկանշական է, որ պետական պարտքը սկսեց նվազել թավշյա հեղափոխությունից հետո,և այս երկու ամսվա ընթացքում այդ դինամիկան պահպանվում է:

Եթե տարեսկզբին պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր կազմում, ապա հունիսի 30-ին 6 մլրդ 704,2 մլն դոլար է:

Նշենք, որ այս պարտքի մեծ մասը կառավարության պարտքն է` 6 մլրդ 134 մլն 200 հազար դոլար, որից արտաքին պարտքը 4 մլրդ 879 մլն 100 հազար դոլար, իսկ ներքին պարտքը`1 մլրդ 255 մլն դոլար:

Այս իրավիճակը նոր կառավարության վարած քաղաքականության հետեւանքով է.

Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս երեք ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել:

Ընդհակառակը, նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS