Հայեր ջան, մի այցելեք այս ժամանցի վայրը, մանավանդ երեխաների հետ, վտանգավոր է առողջության համար

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ծանոթացեք. Արտյոմ Վարդանյան՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր
Սույն պարոնը հայտարարում ա՝ «Էկոնյուզ հիմար թերթը» (որը բացարձակ թերթ չի, բայց դե ներենք) դատվելու ա «հիմար հոդվածի» համար:

Ընդ որում «հիմար հոդվածը» իր հետ գրեթե կապ չունի (ցավոք), բայց դա հասկանալու համար պետքա
առաջին հերթին ունենալ մի շատ կարևոր օրգան) Ես խոստանում եմ սույն պարոնի գործունեությանը շուտով անդրադառնալ ավելի մանրամասնորեն, որից հետո իրավապահ մարմինները հաստատ անելու գործ կունենան Եվ ընդհանրապես, հարգելի իմ ընկերներ, ես բոլորիդ հորդորում եմ չայցելել այդ սարսափելի ռեստորանը (հատկապես երեխաների հետ), որովհետև ա. վտանգ ա սպառնում ձեր առողջությանը,

քանի որ սեղանից սեղան վազող կապիկների առողջական վիճակի մասին ոչ ոք ստույգ տեղեկություն չունի և բ. կենդանիներն օգտագործվում են որպես զվարճանքի միջոց, ինչն անընդունելի ա:

Ինձ թվում ա, նրա մտավոր և գաղափարային կարողությունների մասին լավագույնս խոսում են լուսանկարները…

Եթե մարդ կարող ա երեխային մտցնել նման վտանգավոր գիշատիչ կենդանիների մոտ… ստեղ լուրջ անելիք ունի նաև մեր սոցապ. նախարարությունը, քանի որ երեխան կամ երեխաները գտնվում են անպատասխանատու ծնողի խնամակալության տակ:

հա… մեկ էլ պարոն Վարդանյան, առյուծի ոտքի վրա կանգնելու ունակությունը դեռ առողջության նշան չի… օրինակ՝ Դուք էլ եք կանգնած, ոտքի վրա եք,

«վազվզում եք», բայց կարծում եմ Ձեզ էլ կարելի ա հանգիստ էֆթանազիայի ենթարկել)))

Ձեր դեպքում քանի որ զուրկ եք էն կարևոր օրգանից… հուշեմ, որը գտնվում ա մարմնի վերևի հատվածում) ի դեպ, եթե սենց շարունակեց պարոն Վարդանյանը, դատ լինելու ա, բայց զրպարտության համար))

Վիրավորանք պարունակող մեկնաբանությունները շատ հավանական ա, որ կջնջվեն))

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS