Հայ բժիշկների հերթական հաղթանակը: Քաղցկեղով հիվանդ կինը 3 կգ-անոց ԱՌՈՂՋ երեխա է լույս աշխարհ բերել:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեր Բժիշկների հերթական հաղթանակը, քաղցկեղը հաղթահարելի է…

Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. 26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ՝ մանկաբարձ-գինեկոլոգները՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ եւ ուռուցքաբան-քիմիաթերապեւտները՝ բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանի ղեկավարությամբ:

Քանի որ պտուղը դեռեւս կենսունակ չէր, անհրաժեշտ էր որոշ ժամանակ եւս պահպանել հղիությունը, մյուս կողմից՝ չսկսել բուժումը՝ կնշանակեր կորցնել կնոջ կյանքը:

Եվրոպական ուղեցույցներին համապատասխան, Հայկուհի Գյոքչյանը սկսել է բուժումը՝ քիմիաթերապիայի հատուկ երեք կուրսերով:

Իսկ երբ արդեն հղիությունը հասել է 35 շաբաթականի՝ կատարվել է կեսարյան հատում: Տղա երեխան, որ կնոջ 4-րդ բալիկն է, ծնվել է 3 կգ քաշով եւ լիովին առողջ:

Հիվանդն այժմ բուժման առավել ագրեսիվ կուրս է 4-րդ քիմիաթերապիայի կուրսից հետո նրան կվիրահատեն:

Իսկ հղիության ընթացքում քիմիաթերապիային օրգանիզմը լավ է արձագանքել, ուռուցքը փոքրացել է, իսկ այլ օրգաններում մետաստատզներ չկան: Բժիշկներին այս ամենը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է»:

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/12031

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS