Հարազատ որդիս դավաճանեց ինձ․ Մտքովս անգամ չէր անցնի, որ վաճառվող տղա եմ դաստիարակել

Երբեք չէի մտածի, որ որդիս ունակ է նման բանի: Ես մինչև հիմա շոկի մեջ եմ տեղի ունեցածից:Որդուս միայնակ եմ մեծացրել: Դեռ վաղուց ամուսինս լքել է մեզ՝ թողնելով ինձ միայնակ՝ խնդիրների, պարտքերի և երեխայի հետ:

Այնքան ջանքեր եմ գործադրել, որ պատշաճ կերպով պահեմ և մեծացնեմ որդուս, նրան ոտքի կանգնեցնեմ: Հայրը վճարում էր ալիմենտներ, բայց դա չնչին գումար եր, որը չէր բավականացնում նույնիսկ դպրոցի հետ կապված ծախսերը հոգալու համար:Որդիս արդեն 15 տարեկան էր, երբ հանկարծ հայտնվեց հայրը: Գտել էր որդուս համարը և պայմանավորվել հանդիպել:

Պարզվեց, որ նախկին ամուսինս մեծ բիզնես ունի, ոչ մի բանի պակաս չունի:Որդիս ծանոթացավ հոր հետ, և երբ նրանից նոր համակարգիչ նվեր ստացավ, մի երկու շաբաթ անց հավաքեց իրերն ու գնաց նրա հետ ապրելու:Չնայած նրան, որ երբեք հարուստ չենք եղել, ես որդուս ապահովել եմ ամեն ինչով, հաճախել է սպորտի, նա միշտ շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ… իսկ նա այսքան հեշտ հրաժարվեց սիրող մորից: Ուղղակի փոխեց ինձ թանկարժեք իրերի ու խաղալիքների հետ…

Հայրը հոգացել է, որ նա պարապի լավագույն դասավանդողների մոտ, ինչի շնորհիվ որդիս կարողացավ ընդունվել առաջատար համալսարաններից մեկը: Բոլոր արձակուրդներին մեկնում է արտերկիր՝ հանգստանալու:Նա փորձում է ինձ հետ լավ հարաբերություններ հարթել, բայց այնքան նեղացած եմ, որ չեմ էլ ուզում հետը խոսել, հաճախ նույնիսկ հեռախոսազանգերին չեմ պատասխանում:

Նախկին ամուսնուցս էլ եմ նեղացած: Բավական չէ, որ նա մեզ լքել է 15 տարի առաջ, հիմա էլ ուղղակի խլել է որդուս:Ընկերուհիներս փորձում են համոզել, որ հոր հետ կյանքը ի օգուտ որդուս կլինի, բայց ես չեմ կարողանում հասկանալ ու ներել նրան:Հետաքրքիր է, թե նրանք ինչ կասեին, եթե հայտնվեին իմ փոխարեն: Հասկանու՞մ եք, շատ ցավալի է, երբ դավաճանում է հարազատ երեխան, ում մեջ ներդրել ես քո ամբողջ կյանքը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS