Ներկայացնում ենք ամերիկացի զույգի պատմությունը: Նրանք ծանոթացել էին հեռավոր 1944 թ. ամերիկյան Տեխաս նահագում:Երիտասարդ Փեգին 22-ամյա օդաչու Բիլլի Հարիսին սիահարվել է առաջին հայացքից: Շու-տով սիրահարներն ամուսնացել են, սակայն նրանց երջանկությանը վիճակված չէր երկար տևել: Ամուսինները միասին անց են կացրել ընդամենը 6 շաբաթ,մինչև Բիլլիին ռազմաճակատ են կանչել,նա Ֆրանսիա է ուղևորվել:

Դրանից հետո նրանք չեն տեսել իրար․․․Երիտասարդն այդպես էլ չի վերադարձել:Ոչ ոք չգիտեր՝ ինչ է տեղի ունե-ցել օդաչուի հետ:Նշանակված վայր հասնելուց մի քանի օր անց նա պարզապես անհետ կորել է:Փեգին հրաժար-վում էր հավատալ, որ իր սիրելի ամուսինը մահացել է, քանի որ նրա մահը պաշտոնապես չէր հաստատվել:Մոտ 70 տարի անց ռազմական արխիվներում Փեգիի հարազատներից մեկը գրառում է հայտնաբերել Բիլլիի մասին:
Հանկարծակի բացահայտված ճշմարտությունը տարեց Փեգիին ստիպել է Ֆրանսիա մեկնել:Արխիվային գրա-ռումների համաձան՝ Բիլլիի ինքնաթիռը նրա ծառայությունը սկսելուց մի քանի օր անց խփվել է Նորմանդիայի երկնքում՝ Լես Վենտես քաղաքից ոչ հեռու:Օդաչուն հենց այնտեղ է թաղվել:Սակայն երբ կինը գնացել է իր ա-մուսնու գերեզմանին, նրան մեծ անակնկալ է սպասել:

Լես Վենտես փոքրիկ քաղաքի համար Բիլլի Հարիսոնը դարձել է ոչ թե պարզապես հերոս, այլ նվիրվածության և զոհաբերության խորհրդանիշ, հետմահու պարգևատրվել է քաջության և արիության համար մեդալով:Այնտեղ նրա պատվին է անվանակոչվել գլխավոր փողոցը, որով ամեն տարի անցնում է Հաղթանակի օրվա երթը:Բիլիի գերեզմանին մինչև հիմա ծաղիկներ են տանում:

Բիլլիի ինքնաթիռը խփվել է Լես Վենտեսի երկնքում և սկսել է արագ ընկնել: Իմանալով, որ ինքը չի փրկվի, Բիլ-լին ամեն ինչ արել է ինքնաթիռը քաղաքից հնարավորինս հեռու տանելու համար: Հասկանալով, որ իր մահն ան-խուսափելի է, Բիլլին որոշել է ամեն գնով խաղաղ բնակիչների կյանքերը փրկել:Վերջին ուժերով նա այրվող օդա-նավն ուղղել է դեպի անտառ՝ բնակելի տներից հեռու: Իմանալով ամուսնու ողբերգական ճակատագրի մասին՝ Փեգին ամեն տարի գնում է Ֆրանսիա՝ նրա գերեզմանին:Այնտեղ նա հանդիպել է 91-ամյա Գի Սուրլոուին՝ այդ ավիաաղետի ներկայումս միակ ողջ ականատեսին:
