Հարսանիքի օրը բաճկոնս էի հագնում, զգացի, որ գրպանում ինչ որ բան կա, մորս նամակն էր․․․Երանի չկարդայի այն։Հարսանիքիս օրը շուտ արթնացա, սկսեցի պատրաստվել: Կոստյումը հագնելիս զգացի, որ գրապուն ինչ որ բան կա: Ծալված թուղթ էր: Բացեցի ու կարդացի: «Որդի՛ս, այսօր կարևոր քայլ ես անում քո կյանքում։

Դու ստեղծում ես նոր ընտանիք: Եթե պատրաստ ես ամեն ինչի, որպեսզի քո ապագա կինը զգա սիրված և երջանիկ, ապա լսիր իմ յուր աքանչյուր խոսքը։ Տուր նրան քո ողջ սերն ու ջերմությունը, վերաբերվիր նրան թագուհու պես: Իմացիր, որ քո ձեռքերում արժեքավոր գանձ է: Մի քննադատիր նրան իր արտաքինի համար, քանի որ կան օրեր,երբ արտաքինը մղվում է երկրորդ պլան։

Լսիր նրան, օգնիր դժվար պահերին, նույնիսկ եթե նա քեզ այդ մասին չի հարցնում: Հիշիր, որ բոլոր կանայք շատ փխրուն են, նրանք պե տք է իրենց պաշտպանված զգան։ Թող երբեք փողի համար վիճաբանություններ չլինեն: Մի մե ղադրիր կնոջդ և մի հաշվիր ծախսած յուրաքանչյուր կոպեկը: Հիշիր, երջանկությունը պարզ բաների մեջ է, ոչ թե փողի: Այնպես արա, որ նրա դեմքի ժպիտը չվերանա:
Նրա հայացքը լի է սիրով և անկեղծ զգացմունքներով ձեր հանդեպ, գնահատիր նրան և հոգ տար նրա մասին: Մի ասա նրան կոպիտ խոսքեր, երբ դու զայրացած ես, մի արա այնպիսի բաներ, որոնց համար կարող ես հետագայում զղջալ: Աշխարհում կան շատ ինքնաբ ավ և գեղեցիկ տղամարդիկ, բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել քո և քո հոր հետ:

Յուրաքանչյուր տղամարդու համար ամենամեծ ուրախությունը նրա ընտանիքն ու տունն է, որտեղ տիրում է խաղաղությունն ու ներդ աշնակությունը: Կառուցիր քո երջանկությունը խելամտորեն: Բայց երբեք մի մոռացիր քո ծնողների մասին: Մենք սիրում ենք Քեզ: Ամե նայն բարիք քեզ, քո մայրիկ»: Համբուրեցի նամակը, ծալեցի ու դրեցի դարակում, որպեսզի հաճախակի կարդամ այն: Ձեզ դուր եկավ փեսայի մոր նամակը?
