Հարսը ստիպել է հյուրերին հարսանիքի համար մեխ գումար տալ, ապա հրաժարվել է ամուսնանալ

Կանադայում հարսնացուն չեղարկել է հարսանիքն այն պատճառով, որ հյուրերի մի մասը հրաժարվել է 1500 դոլար նվիրել իրեն։ Այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը։

Սյուզեն անունով կանադուհին մի քանի տարի շարունակ ծրագրել էր իր երազանքի հարսանիքը, որպեսզի «գոնե մեկ օրով դառնա Քիմ Քարդաշյանը», ինչի մասին գրել է Facebook-ի իր էջում։ Հանուն դրա նա և իր փեսացուն երկար ժամանակ գումար են խնայել և հավաքել են մոտ 15 հազար դոլար։ Սակայն այդ գումարը աղջկան բավարար չի թվացել հանդիսությունը կազմակերպելու համար։ Իր երազանքի հարսանիքը մոտ 60 հազար դոլար արժեր։ Այդ պատճառով էլ նա խնդրել է հրավիրվածներին իրեն 1500–ական դոլար նվիրել, որպեսզի կարողանա անել բոլոր ծախսերը։


Հյուրերի մեծ մասը հրաժարվել է կատարել նրա խնդրանքը, և Սյուզենը հարսանիքից չորս օր առաջ չեղարկել է այն։ Նա նաև հայտնել է, որ բաժանվել է իր փեսացուից, որը իր ծրագրերը խելահեղ էր անվանում և առաջարկում էր համեստ արարողություն կազմակերպել։ Նա նաև կռվել է իր բոլոր ընկերուհիների հետ, որոնք խորհուրդ էին տալիս եղած բյուջեի սահմաններում կազմակերպել հարսանիքը։ Սյուզենը հրաժարվել է վերադարձնել հյուրերի մի մասի գումարները, որոնք ընդունել էին նրա խնդրանքը, ասելով, որ դա իր տառապանքների փոխհատուցումն է։
Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS