Հարսս հերիք չէ քանդել է ընտանիքս, մի հատ էլ պահանջում է տղայիցս ալիմենտներ վճարել․․․Հարսս, նախկին հարսս արդեն, ինձ ի
սկզբանե դուր չէր գալիս: Դեռ ծանոթանալու օրը զգացի, որ որդիս սխալ կնոջ է տուն բերում:
Եվ չէի սխալվում. նա սկսեց դավաճանել ամուսնուն, երբ դեռ մի տարի միասին չէին էլ ապրել:Այդպես ստեր հորինելով և խաբելով՝
ապրեց որդուս հետ մի քանի տարի, հետո ամուսնալուծվեցին: Երեխան՝ 11 ամյա թոռնուհիս, մնաց մոր հետ: Որդիս ապրումների
մեջ է, շատ է անհանգստանում դստեր համար:

Որդիս շատ կապված է դստեր հետ: Երեխայի ծնված օրվանից նա ամեն երեկո աշխատանքից հոգնած վերադառնում էր, փոքրիկին
լողացնում, հագցնում, զբոսնում հետը, կերակրում և քնացնում էր:Իսկ կինը, բավական չէ, որ այդքան տարի նստած է եղել որդուս
վզին և գոնե մի օր չի աշխատել, դեռ մի բան էլ որդուս հետ կռվել է նրա համար, թե իբր նա քիչ է աշխատում:Երբ որդիս իմացավ, որ
կինը դավաճանում է, փորձեց պարզել, թե ում հետ է կապվել:
Բնականաբար, բիզնեսմեն է, հարուստ է…Հարսիս միայն փողն էր հետաքրքրում:Պարզվեց, որ նրանք ծանոթ են արդեն գրեթե մի
տարի, և վերջնական որոշել էին, որ միասին են լինելու:Անմիջապես ամուսնալուծվելուց հետո հարսս սկսեց դատական կարգով ալի-
մենտներ պահանջել: Որդիս պարտաճանաչ վճարում է ամեն ամիս:Իսկ մեկուկես ամիս առաջ էլ որդիս կոտրել էր ձեռքը և չէր կա-
րողանում աշխատանքի դուրս գալ:

Այդ անամոթը օրական 100 անգամ զանգում էր նրան, որ գումարն ուղարկի:Բոլոր ծանոթների միջոցով փորձում էր ճշտել, արդյոք
մենք չենք ստել, և նա իսկապես տանը հիվանդ պառկած է:Ի՞նչ եք կրածում, արդյո՞ք հարսս ալիմենտ պահանջելու բարոյական իրա-
վունք ունի թե ոչ:
