Հարսս ու որդիս հրաժարվեցին ինձ հետ մեկ հարկի տակ ապրել, բայց ես համոզված եմ, որ պատճառը իմ մեջ չէ․․․

Ուզում եմ կիսվել մտերիմ ընկերուհուս պատմությամբ։ Չնայած, որ մենք շատ վաղուց ենք ընկերություն անում, համենայն դեպս, նրա հետ համաձայն չեմ այս հարցում։Ունի 33 տարեկան որդի, ով ամուսնացած է, կին ու երե-խա ունի։ Ընկերուհուս թոռն արդեն 8 տարեկան է, դպրոց է հաճախում։ Որքանով տեղյակ եմ, երիտասարդ ա-մուսինները պլանավորում են էլի երեխա ունենալ։

Ընկերուհիս 64 տարեկան է, միայնակ կին է։ Ինչպես նա է սիրում ասել՝ միայնակ, անպետք ու լքված։ Ամուսին չունի, որդին էլ մեծ է ու ինքնուրույն։Ի դեպ, ընկերուհիս դեռ աշխատում է, թոշակ էլ է ստանում։ Այսինքն ամ-բողջ օրը 4 պատերի մեջ ու առանց գումարի նստած չէ։ Սակայն չգիտես ինչու՝ նա որդուն ու հարսին հանգիստ չի տալիս, դրա համար էլ վերջիններս անդադար վիճում ու վիճում են։

65 տարեկան լինելով՝ ընկերուհիս նրանց ասում է, որ արդեն ծեր է, քիչ է մնացել, ուզում է ընտանիքում ապրել կյանքի վերջին տարիները, զգալ, որ ինչ-որ մեկին պետք է։ Որդին էլ ասում է, որ այդպես չի լինի, մայրը պիտի հասկանա, որ իրենք առանձին ընտանիքներ են։ Իսկ հիմա էլ երկրորդ երեխա են պլանավորում, չի ուզում, որ կինը ապրումների մեջ ընկնի։ Ընկերուհիս էլ նեղանում է։

Նրան խորհուրդ եմ տվել ինչ-որ կուրսերի գնալ, էլի զբաղմունք գտնել, որ երեկոյան էլ ազատ չլինի, խնդրում եմ՝ հանգիստ թողնել երեխաներին, ովքեր առանց այն էլ նրա համար շատ բան են անում։ Քանի անգամ իրենց հետ հանգստանալու են տարել, ամեն շաբաթ մեծ տոպրակներով սնունդ են բերում, որդին կոմունալներն է վճարում։ Այսինքն, մոռացված ու լքված չէ։

Ինչպե՞ս բացատրեմ նրան, որ խառնվելով որդու ընտանիքին՝ նա միայն ինքն իրեն է վնասում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS